Հայաստանն այսօր դիվանագիտական լավ շրջանի մեջ է, և եթե Երևանը մինչ օրս դեռ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, գոնե պետք է հնարավորինս երկար պահի այս դիվանագիտական դադարը:
Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք հայտնեց ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը:
Կլերովի խոսքով, եթե դատելու լինենք Ղարաբաղի վերաբերյալ ռուսաստանյան մամուլում հայտնվող վերջին հրապարակումներից, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից և ռուսաստանցի փորձագետների մեկնաբանություններից, տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան Ղարաբաղի հարցում միասնական մոտեցում չունի:
Փորձագետի կարծիքով, հայաստանյան հասարակությունում այսօր առկա հակառուսական տրամադրությունների հիմքում Մեդվեդևի և Ռոգոզինի «անթույլատրելի, ժամանակավրեպ և վնասակար» հայտարարություններն էին:
«Այդ հայատարությունները լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի դիրքերին Ղարաբաղում և Հայստանում», - ասում է Կոլերովը և որոշ փակագծեր բացում. - «Մոսկվայում կա երկու տարբեր մոտեցում ղարաբաղյան խնդրին. Սպիտակ տան` այսինքն Ռուսաստանի կառավարության մոտեցումը, և Կրեմլի մոտեցումը: Կառավարության մոտեցման մասին մենք արդեն գիտենք և վաղուց հայտնի է Մեդվեդևի թիմի ադրբեջանամետ դիրքորոշումը: Սակայն կա նաև Կրեմլի, կամ, այսպես ասած, պուտինյան թիմի մոտեցումը և միայն Կրեմլի դիրքորոշումն է, որ կարող է երաշխավորել հայերի համար կարգավորման արդար տարբերակ»:
Ընդ որում, ռուսաստանցի փորձագետը վստահ է` Մոսկվան այսօր որևէ նոր ծրագիր չունի, և բացի այդ` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մոտեցումները Ղարաբաղի հարցում այսօր միասնական են: Ավելին, ըստ նրա, և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը համարում են, որ ժամանակն է, որ Ստեփանակերտը նորից հանդես գա որպես բանակցային կողմ:
Կոլերովը նաև ասում է, որ զարմացած է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
«Հարձակվելով` Բաքուն Երևանին Ղարաբաղը ճանաչելու քարտ բլանշ է տվել», - ասում է փորձագետը:
Վաղ, թե ուշ` բոլորն էլ ճանաչելու են Ղարաբաղի անկախությունը և Ղարաբաղի կարգավիճակը, որպես բանակցային կողմ, միայն կօգնի այդ գործընթացին, ասում է Կոլերովը` շարունակելով. - «Ղարաբաղը դառնալու է բանակցային կողմ, Ադրբեջանը ստիպված է լինելու հաշտվել այս իրողության հետ, հետո, իհարկե, կլինեն խաղաղապահներ: Սա է միակ տարբերակը»:
Ի դեպ, թեև Կոլերովը չի բացառում Բաքվի կողմից նոր հարձակումը, բայց և քիչ հավանական է համարում:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը