Նիկոլ Փաշինյանի խայտառակ խոստովանությունը

Երկու օր է Լուսավոր Հայաստանի ու իշխանականների միջեւ փոխհրաձգություն է Երեւանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարների՝ «կամազների» հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցում։ ԼՀԿ-ն դեռ անցած տարի հանդես եկավ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հավաքեց պահանջվող թվով ստորագրություն եւ իրավունքի ուժով ստեղծվեց հանձնաժողով։ Դեկտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը ստեղծվել է։ Այսօր հրաժարվեց հաստատել հանձնաժողովի կազմը՝ հիմնավորալով, որ գործընթացը հակասահմանադրական է, ԱԺ-ն չունի իրավասություն քննելու ՏԻՄ-ին վերաբերող հարցեր։

Մասնավորապես, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս կերպ հանձնաժողովը մխրճվելու է ՏԻՄ դաշտ ու նախաձեռնող ԼՀԿ-ական Անի Սամսոնյանին հարցրեց, թե արդյոք ԱԺ իրավասության մեջ են մտնում հանձնաժողովի բարձրացրած հարցերը։
«Այս հանձնաժողովի համար տրվել է եզրակացություն այս ինստիտուտի փորձագիտական-իրավաբանական վարչության կողմից և ասվում է, որ այս հանձնաժողովը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, սա նաև ենթադրում է, որ այս հանձնաժողովի տիրույթում տեղ գտած հարցերի շրջանակն ու դրանց քննարկումը ևս համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը ու մենք բարձրացնում ենք մի հարց, որը կարող է քննարկել օրենսդիր մարմինը։ ՀՀ-ում ՏԻՄ մարմինները բացարձակ անկախ չեն և նաև ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված, որ պետական լիազորված մարմինները ՏԻՄ մարմինների նկատմամբ ունեն իրավական և մասնագիտական վերահսկողության իրավունք»,-պատասխանելով Վարդանյանի հարցին, ասաց Սամսոնյանը։

Արուսյակ Ջուլհակյանն էլ խնդրեց հստակ նշել, թե ԱԺ ո՞ր իրավասության շրջանակներում է առաջարկվել ստեղծել քննիչ հանձնաժողովը, Սամսոնյանն էլ ասաց. «Ես նորից պետք է Ձեզ համար ընթերցեմ  եզրակացությունը, որովհետև այն ընդունվել է այս ինստիտուտի կողմից, որի գլուխը Արարատ Միրզոյանն է, եթե Դուք ունեք որևէ խնդիրներ կամ կասկածներ այս քննիչ հանձնաժողովի իրավասության, օրինականության վերաբերյալ, ուրեմն պետք է դիմեք պարոն Միրզոյանին։
Բայց եթե պարոն Միրզոյանն ընդունել է այդ որոշումը և կա ԱԺ որոշում, որ դա ԱԺ իրավասությունների տիրույթում է և կարող է քննվել, ուրեմն այստեղ հարց է ծագում, որ կամ ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել։ Որ մե՞կն է»։

Երկու օր շարունակ ԼՀԿ-ականները չէին հասկանում՝ ինչպես էին ի սկզբանե Իմ Քայլում ընդունել որոշումը, հետո բացահայտել, որ այն խնդիր ունի սահմանադրության հետ։ Իմ Քայլը չքվեարկեց ու չհաստատեց հանձնաժողովի կազմը, ինչը նշանակում է, որ այն չի գործի, քանի որ հանձնաժողովում մեծամասնություն էին կազմելու իշխանության պատգամավորները։

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լույս սփռեց երկօրյա քննարկումների վրա ու տեղեկացրեց, որ այո, իրավունքի ուժով թեպետ ձեւավորվել է հանձնաժողովը ու ԱԺ նախագահն էլ հայտարարել է դրա մասին, բայց դրանից հետո Երեւանի ավագանու իշխող խմբակցությունը խորհրդակցություն է անցկացրել ու համապարփակ վերլուծություն արել այս թեմայով, որը ուղարկել են նաեւ իրեն։ Ըստ եզրակացության իրենք փաստարկել են, որ ԱԺ-ն չունի ՏԻՄ վերաբերող հարցերը քննելու սահմանադրական իրավասություն, դա կարվի ավագանիում, հարցը քննարկել են նաեւ ՔՊ վարչության նիստում, հասկացել են, որ մեծ աղմուկ կբարձրանա, երբ մերժեն, բայց այդուհանդերձ ընտրել են իրավական ճանապարհն ու կայացրել քաղաքական որոշում։

Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից ըստ էության խոստովանեց, որ խորհրդարանում հավաքված իր 88 հոգանոց թիմում չկան նորմալ իրավաբաններ, որոնք կարող էին  հայտնաբերել իրավական այդ հակասությունը, նրանց փոխարեն դա արել են ավագանու անդամները։

Անի Սահակյան

դիտվել է 9819 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am