Հակահայկական հիստերիան ամենուր՝ Վրաստանից մինչև ռուսական իշխանության հայազգիները

Ինչպես հաղորդում է՝ «Ազատություն» ռադիոկայանը, ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ Թբիլիսիում՝ ադրբեջանական հայտնի ռեստորաններից մեկում: Հին Նոր տարուն նվիրված տոնական համերգ-միջոցառմանը հրավիրված են եղել Մառնեուլիի շրջանի երկու ադրբեջանցի երգիչներ, որոնք լայն ճանաչում ունեն ոչ միայն Վրաստանում, այլև՝ երկրի սահմաններից դուրս: Նրանցից մեկը՝ Աֆիկ Նովրուզովը, խնջույքից օրեր առաջ դեռ Ֆեյսբուքով երկրպագուներին հրավիրում էր հանդիպման՝ խոստանալով բազում անակնկալներով լի անմոռանալի երեկո։

Անակնկալներ իսկապես եղել են, բայց՝ հյուրերի կողմից, նրանցից մեկը, մասնավորապես, խնջույքը ծեծկռտուքի է վերածել, երբ երգիչները ներկաներից մեկի պատվերով կատարել են Թուրքմենստանում ապրող հայազգի Արսեն Շախունցի «Աղջիկ ջան, կանգ առ» ռուսալեզու երգը:

Կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ պարզվել է՝ ծեծկռտուք հրահրողը եղել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը: Ադրբեջանցի երգիչները՝ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հրապարակել էին դեպքի մանրամասները, ցույց տվել դիվանագետի լուսանկարն ու պահանջել Ադրբեջանի դեսպանից պաշտոնանկ անել նրան: Միայն թե դեսպանը կտրուկ քայլերի դիմելու փոխարեն հորդորել էր երաժիշտներին մոռանալ կատարվածի մասին, տեսանյութն էլ Ֆեյսբուքից հեռացնել:

Բռնության զոհ դարձած երաժիշտները օրեր շարունակ պնդում էին՝ չեն ընկրկի, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել: Նախօրեին, սակայն, նրանք, այդուամենայնիվ, ջնջել են այս թեմայով բոլոր գրառումներն ու վիդեոները, Աֆիկ Նովրուզովի խոսքով՝ «հակառակորդների ջրաղացին ջուր չլցնելու» համար:

«Ազատության» վրացական ծառայության հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հոդվածով, ընթանում է նախաքննություն: Ելքը, սակայն, բավական անորոշ է. բանն այն է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը պարտավոր չէ ցուցմունք տալ որպես վկա և ունի անձեռնմխելիություն, ինչը նշանակում է, որ նա չի կարող որևէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել:

Ահա այն ամենն, ինչ կարելի է իմանալ հակահայկական դոզայի մասին: Ադրբեջանի իշխանությունները երբեմն-երբեմն խոսում են Արցախի ժողովրդին «լայն ինքնավարություն» տալու հնարավորության մասին:

Իսկ իրականում՝ ահա նրանց իշխանության իրականացրած քարոզչության արդյունքը:
Ի դեպ, հակահայկական մթնոլորտը անդրադառնում է նաև Ռուսաստանում հայկական արմատներով ունեցող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Միխայիլ Միշուստինի նշանակումը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում: Նա հրապարակել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառումը, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքան կլինենք մենք»: Մարգարիտա Սիմոնյանը նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինի ծնելիության խթանման ծրագրի մասին հայտարարությունը:
Սակայն Զուլֆուգարովը Սիմոնյանի գրառումը այլ կերպ է մեկնաբանել․ «Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը: Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի», – եզրակացրել է Զուլֆուգարովը:

Այնուհետև գրառման մեկնաբանություններում Զուլֆուգարովը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է, որ Միշուստինի մայրը հայ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3477 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am