Իշխանությունն ում կարողացել է վախեցրել է, այլևս վախեցողներ չկան․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Ըստ «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ պետության համար շատ կարևոր է հասկանալ՝ ինչը դրդեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ ըստ նախնական վարկածի գնալ ինքնասպանության։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Սարգսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երկրում ձևավորվել է այնպիսի մթնոլորտ, որը հանգեցնում է նման ողբերգական դեպքերի․ «Ընտանիք, երեխա ունեցողը մարդը հենց այնպես նման քայլի չէր դիմի»։

Հաղորդման մյուս հյուրը՝ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը նախ ներողություն է խնդրել Գեորգի Կուտոյանի ընտանիքից․ «Շատ եմ ցավում, որ այս օրերին տեսանք դիակապտություն»։

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ 2018թ․ ապրիլից ձևավորված մթնոլորտը մարդկանց հասցնում է դեպրեսիայի և հավատալի է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ։

Դիտարկմանը՝ սթափության կոչեր են հնչում, բայց դրան անմիջապես ագրեսիվ ձևով են արձագանքում, Տիգրան Քոչարյանն ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Կանգ ա՛ռ»-ի կոչը եթե լսեին, Գեորգի Կուտոյանը գուցե ողջ լիներ։

Հարցին՝ համակարծի՞ք եք այն տեսակետի հետ, որ երկրում տիրում է նաև վախի մթնոլորտ, որն էլ հանգեցրեց բարձրաստիճան պաշտոնյաների մահերին՝ Արամ Սարգսյանը պատասխանել է, որ իշխանությունը միշտ էլ վախեր ունեցել է և ունի․ «Իշխանությունը պարտադրված է կատարելու մի քանի քայլեր՝ «Ստամբուլյան» կոնվենցիայի վավերացում, Ամուլսարի հանքի շահագործումն ու երրորդ թիրախը Սահմանադրական դատարանն է։ Սակայն Նիկոլ Փաշինյանը որքանո՞վ է վստահ, որ դրսից ֆինանսավորում ստացողները մշտապես իրեն աջակցելու են, քանի որ կա մի ճշմարտություն՝ դրսից գումար ստացողները դրսի ագենտներ են»։

Տիգրան Քոչարյանը համոզված է՝ իշխանությունն ում կարողացել է վախեցնել, վախեցրել է, այլևս վախեցողներ չկան։

Խոսելով ներքաղաքական իրավիճակից, նախկին ղեկավարներին սրիկաների ու դավաճանների պիտակավորումներ տալուց՝ Արամ Սարգսյանն ասել է, որ պարզապես պետք էր քաղաքական ու իրավական գնահատական տալ նախկին իշխանություններին․ «Չի կարելի մի օր լավ գործ անել, հաջորդ օրը մի քանի վատ գործ։ Պարզապես պետք էր, որ նախկինների արածներն արժանանային քաղաքական ճիշտ գնահատականի»։

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ երկիրը դարձել է «ջայլամային» երկիր․ «Ամբողջ երկիրն ապրում է տվյալ օրով։ Ամեն օր ինչ-որ բան է տեղի ունենում, և մյուս օրը մոռանում են՝ ինչ է տեղի ունեցել նախորդ օրը»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am