Սեյրան Օհանյանն առաջնագծում տեղի ունեցող գործողությունների մասին
ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջնագծում տեղի ունեցող գործողություններին: Ինչպես ասցա՝ առաջնագծում այսօր իրավիճակը լարված է եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործողություններ կարող են լինել. «Մենք հակառակորդի ուժերի գնահատման շրջանակում հետեւություններ ենք անում հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթի եւ այլ խնդիրների շրջանակում: Հայկական բանակը, հանձինս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի, այսօր իր առջեւ դրված խնդիրները կատարում է բարձր մակարդակով, պատրաստ է պաշտպանողական եւ այլ խնդիրների իրականացմանը»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ ժամանակավոր հրադադար է:
