Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» նաև յուրայիններն են

Ազգային ժողովն ընդունել է, այսպես կոչված, «գաղտնալսումների մասին օրենքը»։ Խոսքը «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որով ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել առանց դատարանի որոշման։ Մինչև օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք ուներ միայն ԱԱԾ–ն, և Քրեակատարողական հիմնարկի տարածքում կարող էին գաղտնալսել միայն դատապարտյալներին: Իսկ ոստիկանությանը գաղտնալսում կարող էր կատարել բացառապես ԱԱԾ–ի թույլտվությամբ:
Նախօրեին արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ կառավարության անունից ԱԺ պատգամավորներին կոչ էր արել դեմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած` գաղտնալսումների մասին նախագծին։ Նրա խոսքով` կառավարությունը սեփական առաջարկն էր պատրաստվում ներկայացրել, ըստ որի` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների իրավունքը պետք է վերապահվեր մասնավոր կազմակերպությանը։ Խորհրդարանը, սակայն, չսպասելով կառավարության օրենսդրական նախաձեռնությանը` ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած օրինագիծը։

Այստեղ, սակայն, կա մեկ այլ խորքային խնդիր ևս, որը իշխանությանը կարող է կանգնեցնել ճգնաժամի առաջ: Դիցուք եթե միմյանցից անկախ և' ոստիկանությունը, և' ԱԱԾ-ն նույն անձին գաղտնալսում են, իսկ արդյունքների մասին զեկուցում են տրամգծորեն հակառակ տվյալներ: Ում ներկայացրած տվյալներն են այդ դեպքում առավել արժանահավատ դիտվելու: Կամ արդյոք ոստիկանությունն իրավասու է լինելու գաղտնալսել ԱԱԾ աշխատակիցներին: Հաջորդաբար արդեն պետությունը ոստիկանությանը պետք է զինի սարքավորումներով, որպեսզի նրանք կարողանան գաղտնալսել բոլորին: Այսպիսով` Հայաստանի խաբված հասարակությունը մտնում է տոտալ վերահսկողական լծի տակ: Սա օրենքի ուժով ոստիկանությանը տրված քաղաքական մահակ է. յուրաքանչյուր ոք, ով իշխանության աչքին «ալա-բուլա» կերևա, նրան կսկսեն գաղտնալսել: Որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե իրականում որ արարքը կարող է դառնալ գաղտնալսման առիթ: Սև ցուցակում հայտնվելու վտանգի տակ են բոլորը` Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենափոքր քննադատություն հնչեցնողից, սոցցանցերում ընդդիմադիր գրառումներին հավանություն տվողներից սկսած, մինչև իշխանության ներսում գտնվող այլախոհները:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը տոտալ անվստահություն ունի բոլորի հանդեպ: Իշխանությունը կորցնելու վախերը նրան հուշում են ուժեղացնել վերահսկողությունն առաջին հերթին իշխանական կադրերի և պատգամավորների նկատմամբ, որոնցից որոշները, ըստ մամուլի հրապարակումների, առաջիկայում կարող են լքել «Իմ քայլը» դաշինքը: Այս օրենքին կողմ քվեարկող պատգամավորները թերևս չեն պատկերացնում, որ առաջին հերթին գաղտնալսվելու են իրենք և իրենց մերձավորները:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 6085 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am