Հոգեբանական, թե իրական ճնշում.իշխանությունը դեռ չի կողմնորոշվում

Թեպետ իշխանությունը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին, բայց բարձրաստիճան պաշտոնյաների խոսքից պարզ է դառնում, որ իշխանությունն իրականում չգիտի՝ ինքը սոված է, ծարավ, քունն է տանում, տակը չոր է, թե…
Չգիտեն ոչ Իմ Քայլի պատգամավորները, որոնք բացարձակ անտեղյակ են այս թեմայից, ոչ նախանձելի անորոշության մեջ են նաեւ արդարադատության նախարարությունում՝ ի դեմս նախարարի, որտեղ էլ նախաձեռնել են գործընթացը: Այս համատարած անտեղյակությունը գալիս է հուշելու, որ իրականում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, կա մեկ գերնպատակ, այն է՝ այդ ճանապարհով հասնել իրենց երազած Սահմանադրական դատարանին: Իշխանությունը կարծես թե սպառեց բոլոր գործիքները, համակարգային շանտաճ ՍԴ նախագահի, մերձավորների, բարեկամների եւ ընտանիքի նկատմամբ: Վաղ կենսաթոշակի մասին օրենքից էլ կարծես թե որեւէ դատավոր չի օգտվում, ուստի իշխանություններին այլ բան չի մնում, քան օգտագործել հոգեբանական ճնշման հերթական փորձը՝ սահմանադրական փոփոխությունները: Ահավասիկ, նախարարի անտեղյակությունից եզրահանգման գալ հնարավոր չէ:
«Ըստ էության, 1995 թվականի Սահմանադրությունը 2005-ին փոփոխվեց, 2015-ին փոփոխվեց՝ տասը տարին մեկ։ Առնվազն վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունը անցկացվում։ Այս փոփոխությունը հասունացել է, և հասունացել է հասարակական պահանջի և լայն հանրային քննարկման արդյունքում։ Եվ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն մեկ կոմպոնենտը՝ դատական համակարգի հանդեպ վստահությունը հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների արդյունքում բարձրացնել, ապա միայն դրա համար անհրաժեշտ է այս սահմանադրական փոփոխությունը», - խոստովանեց Բադասյանը։

Բայց այստեղ առավել ուշագրավը նրա բնորոշումն է՝ խայտառակ փոփոխություններ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն իրեն ոչ թե հարմարավետ, այլ շատ հարմարավետ է զգում այդ խայտառակ փոփոխությունների արդյունքում ձեւավորված պետական կառավարման, Սահմանադրության պարագայում եւ մեկուկես տարվա ընթացքում մի թիզ փորձ չարեց թոթափելու սուպերվարչապետական համակարգը: Արդյոք նախարարի խոսքն ակնարկ էր ուղղված վարչապետին, որ չի կարելի պահել այդ խայտառակ մոդելը, կիմանան միայն Փաշինյանն ու Բադասյանը:
Վերադառնալով սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ի հարցերը լուծելու իշխանությունների մտապատրանքներին: Նախարարը չի հերքում՝ դատական համակարգում առկա ճգնաժամը այս հայեցակարգով փորձելու են լուծել։
Բայց թե ինչպես, այդ մասին չի կարող խոսել. « Ես չեմ ուզում հիմա որևէ բան բացահայտած լինեմ, որովհետև, օրինակ, մասնագիտական քննարկման ընթացքում կարող է իրավաբան գիտնականներից մեկը մի կարծիք արտահայտի, մեկը՝ մյուս։ Մենք այդ քննարկման արդյունքում, հետո արդեն հանրային քննարկման փուլում հանգենք ինչ-որ եզրակացության, և դա հայեցակարգում նախ ներկայացնենք հանրային քննարկմանը, որից հետո նոր նախագիծը սկսենք մշակել»։

Սա նշանակում է, որ անգամ չեն էլ քննարկել՝ արդյոք այդ փոփոխություններով հնարավոր է ինչպես նախարարն է ասում լուծել ճգնաժամը, փոխարենը նա առավել քան վստահ է. «Եթե Սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա էլ ինչպե՞ս պետք է լուծվի։ Ընդհանուր ուղղությունը սահմանված է, որ այդ հարցին անդրադառնալու ենք, ընդհանուր դատական համակարգի։ Թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ համարում, հանձնաժողովը դեռ չձևավորված, ես, օրինակ, իմ տեսլականը կիսեմ»։ Մնում է ասել՝ հուսով ապրեք:

Անի Սահակյան

դիտվել է 2044 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am