Ազգային խենթանոց

Ազգային ժողովը գնալով քուչի բեսեդկա է հիշեցնում, որտեղ պատեհ-անպատեհ առիթներով իշխանությունն ու ընդդիմությունը կարող են օրեր, ամիսներ ռազբորկա անել: Ու որեւէ մեկի մոտ չկա գիտակցում, որ ՀՀ քաղաքացիներն իրենց այդ մարմին են գործուղել ոչ թե մտքի եւ լեզվի երեւակայությունն ըմբոշխնելու, այլ իրենց խնդիրներին լուծում տալու: Հատկապես հեղափոխությունից հետո, երբ թվում էր դրանց պակասը չկար:

Առավոտյան ծեծկռտուքով, քաշքշուկով մեկնարկած նիստը ողջ օրը կաթվածահար արեց խորհրդարանի օրակարգը: Բոլորի ելույթների առանցքում ԲՀԿ-ական պատգամավորների եւ Արման Բաբաջանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր: ԱԺ հայտարարությունների ժամին, պատգամավորներից շատերը լալահառաչ ձայնով փորձեցին արդարանալ իրենց ընտրողների առջեւ, նրանցից ներողություն խնդրել ոչ նպատակային աշխատանքի, նիստերը նման միջադեպերով անցկացնելու համար, բայց այդ մեղայականների տակ իրականում  քողարկված էր միմյանց խայթելու, աբառոտկա ֆռալու տենչը:

Փոխհրաձգությունը արդեն ԲՀԿ-Իմ Քայլի միջեւ էր:

Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ավելի վաղ ունեցած ելույթին, որ ստիպված ենք մի քանի տարի եւս փոխադարձ վիրավորանքների, միմյանց դաստիարակելու ու միմյանց տեղը ցույց տալու այս մթնոլորտում աշխատել՝ ասաց, որ իրենք են ցավում, որ ստիպված են 4 տարի այս ԱԺ-ում աշխատել պատգամավորների հետ, որոնք հոգեբանական լուրջ բարդույթներով են տառապում, պատգամավորների հետ, որոնք կարող են իրենց թույլ տալ ԱԺ դահլիճում հայհոյել: Նա ասաց, որ դեռ ոչ ոք չգիտի, թե ճակատագիրն ինչ դաժան խաղ կարող է խաղալ ու քանի տարի իրենք կլինեն ԱԺ-ում,  նախկինում կային  մարդիկ, մտածում էին հավերժ մնալու են, բայց գիտենք ինչ եղավ: Դիմելով «Լուսավոր Հայաստանին» էլ՝ Պողոսյանն ասաց, որ իրենց խմբակցության դիմանկարն են ցույց տալիս՝ ընտրողների առաջ:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ականներն անթաքույց չարախնդում էին եւ չէին խառնվում Բաբաջանյան-ԲՀԿ ռազբորկային:
Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսափող Արփի Դավոյանն ավելի անողոք ելույթ էր պատրաստել.«Դահլիճում հնչեցին հայհոյանքներ, ցավում եմ, որ այդ ընթացքում պարոն Մարուքյանն ու պարոն Գորգիսյանը անթաքույց հրճվում էին: Այս ամենից հետո Գեւորգ Պետրոսյանը հաղթական կեցվածքով հարցազրույց տվեց ու ասաց՝ ինքը վատ բան չի արել, թող ոչ ոք իր վրա չվերցներ: Սրանից հետո ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է գալ ու ասել՝ ես Գեւորգ Պետրոսյանի ցավը տանեմ կամ Արթուր Դալլաքյանինն էլ հետը: Իսկ երբ տիկին Զոհրաբյանն ասում է, որ այս դահլիճում կա անհանդուրժողականության մթնոլորտ, ինքը չի ուզում այս մթնոլորտում աշխատել, այդ մթնոլորտը չի ձեւավորվել միայն այս դահլիճում: Երբ տիկին Զոհրաբյանն իր ամանորյա ուղերձն էր հղում հանրությանը, ասաց, որ կցանկանա, որ «Իմ քայլի» պատգամավորներն այլեւս իրենց չզգան Գյումրի-Երեւան մայրուղում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, տիկին Զոհրաբյան, որ Գյումրի-Երեւան մայրուղում մնացել են ԲՀԿ պատգամավորները եւ հյուսիս-հարավ հատվածում հատկապես: Իսկ մնացած պատգամավորները մնացել են իրենց քուչի բեսեդկայում,իրենց դպրոցի հետեւի պատի տակ եւ իրենց փողոցի այն հատվածներում,որոն օգտագործվել են այսօրվա նման ռազբորկաների համար»:

Պատասխան հարվածը Նաիրա Զոհրաբյանինն էր, նա շարունակեց պնդել, որ այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի. «Դա իմ անձնական կարծիքն է, որեւէ մեկը իրավունք չունի բռնանալ իմ կարծիքի վրա»: Ապա հորդորեց Ծառուկյանի փոխարեն չնախընտրել, թե ինչ պետք է ասի նա իր կուսակիցների հասցեին
Իվետա Տոնոյանն էլ խորհուրդ տվեց նյարդային նոպաներ չունենալ՝ հիշեցնելով, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթի հասցեատերը կրկին Նաիրա Զոհրաբյանն էր: Նա Զոհրաբյանի ելույթներից, գրառումներից դուրս էր բերել որոշ բառեր ու բառամթերք, որոնք, իր խոսքով՝ ատելության խոսք են տարածում, մինչդեռ Զոհրաբյանը բողոքում է ատելության խոսքից. «Այն մարդկանց, որոնց քննադատում եք, անվանում եք մարտնչող գավառականներ, չարացած, չկայացած ամբոխ, նույնիսկ զոմբիներ: Հարցականով առաջարկում եք գնդակահարել դատավորներին, կամ կանխատեսում եք հաշվեհարդարներ փողոցում: Դուք այն երեւույթները, որոնք քննադատում եք, անվանում եք հիվանդ եւ պաթոլոգիկ, հետո ու բողոքում ձեր շուրջը ստեղծված առցանց մթնոլորտից, պատգամավորների եւ հանրային ծառայողի վրա ոտնձգություն կատարողին հրաշալի օրինակ եք ծառայում՝ անհայրենիք մանկուրտներ, դավաճան լակոտներ, պետականության վրա թքած ունեցող լածիրակներ…Սա է ձեր բառապաշարը, ամոթ ձեզ: Դուք չեք հասկանում քաղաքացիների զայրույթը, որովհետեւ դուք չէիք տեսնում հեղափոխությունից առաջ կուտակված զայրույթը եւս եւ առհասարակ հեղափոխության անհրաժեշտությունը»: Նաիրա Զոհրաբյանը տեղից պատասխանեց՝ «ամոթ ձե՛զ»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ մոտավորապես ասաց, թե Պետրոսյանի երեք տառով բառը ամեն մեկն իր քաղաքակրթական մակարդակով է ընկալել.« Տիկի՛ն Արփի Դավոյան, արժեհամակարգերից եք խոսում, ինչի՞ նման արժեհամակարգ չեք որդեգրել ձեզ: Դուք կին եք, չէ՞, լավ կլինի էդպես մտածեք, ոչ թե, անպայման, դրա տակ մտածեք եսիմ ինչեր ու աշխարհացունց արտահայտություններ»: Դիմելով «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանին՝ նա ասաց. «Որ սպառնում եք՝ 4 տարի կտեւի, թե չի տեւի, դա ձեր որոշելիքը չի, ժողովուրդը կորոշի, այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ, ինչպես կասի վարչապետը»:

Ահա այսպիսի հեղափոխական խորհրդարան, որն եկել է ժողովրդի մատից փուշ հանի:

Անի Սահակյան

դիտվել է 2323 անգամ
Լրահոս
Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը. «Հրապարակ» Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները, «կրթվածները». «Հրապարակ» Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am