Պուտինը շտապում է. ի՞նչ վտանգ կա ներսում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս Պետդումա ուղարկեց երկրի Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որի մասին հայտարարել էր Դաշնային խորհրդին ուղղված ելույթում։

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Ռուսաստանում շատ արագ է ընթանում, և փորձագետները չեն բացառում, որ այն ավելի շուտ դրվի քվեարկության։ Ընդ որում՝ Ռուսաստանի օրենսդրությունը նման հանրաքվե չի նախատեսում, սակայն Կրեմլը, այդուամենայնիվ, որոշել է այս հարցում ստանալ ժողովրդի աջակցությունը։
Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը, ով նաև սահմանադրական բաբրեփոխումները նախապատրաստող աշխատանքային խմբի համանախագահն է, օրերս նշեց, թե քվեարկությունը կարող է անցնել այն ժամանակ, երբ խորհրդարանն ընդունի օրենքը։ Փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է։ Այդ փոփոխությունները նախատեսում են նաև Պետական խորհրդի սահմանադրական կարգավիճակի ամրապնդում, թեև լիազորությունների մասին այդ նախագծում մանրամասներ չկան՝ դրանք կհրապարակվեն ավելի ուշ նախագահի հատուկ որոշման տեսքով։

Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ Պուտինը մտադիր է զբաղեցնել Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը 2024-ից հետո՝ մինչ այդ Պետխորհուրդը դարձնելով Ռուսաստանի կառավարման հիմնական օղակը։

Փորձագետներին ամենից շատ այսօր հետաքրքրում է Կրեմլի շտապողականության պատճառը։ Այս հարցի պատասխանը ոչ ոք դեռ չգիտի։

Փորձագետներն ասում են, որ սա արագություն չէ, «գերարագություն է»: Կրեմլը մտադիր է արդեն ապրիլին անցկացնել համառուսաստանյան քվեարկություն Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունների հարցով: Այս մասին հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին՝ գրել է RBK-ն՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ հարցը քվեարկության կդրվի ապրիլի 12-ին կամ 26-ին:
Մինչ այդ սահմանադրական բարեփոխումները պետք է հաստատեն Պետդուման և Դաշնային խորհուրդը: Եկող տարի, հիշեցնենք, Ռուսաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և փորձագետները նաև սրանով են բացատրում Կրեմլի շտապողականությունը:

Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը օրերս հայտարարել է, թե շարունակելու է մնալ իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության նախագահ: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում: Նախկին վարչապետի խոսքով՝ իր նոր՝ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը չի խոչընդոտում քաղաքական գործունեությանը: Մեդվեդևը հարցազրույցում ասել է, թե կուսակցությունն արդեն նախապատրաստվում է հաջորդ տարի կայանալիք Պետդումայի ընտրություններին:

Հիշեցնենք, օրեր առաջ Ռուսաստանում վարչապետ է փոխվել: Հունվարի 16-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Ավելի վաղ երկրի խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում: Անկուսակցական Միշուստինը Պետդումայում ստացել է 383 կողմ քվեներ, սրանից շատ ձայն ստացել էր միայն Պուտինը 2008-ին, երբ 4 տարով նախագահական աթոռը թողել էր արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և նշանակվել վարչապետի պաշտոնում:

ՌԴ նորանշանակ վարչապետը Պետդումայում խոստացել է փոփոխություններ կառավարության կազմում, սակայն մանրամասներ չի հայտնել: Հնարավոր է, որ այսօր հայտարարվի կառավարության կազմը: Այսօր Պուտինն աշխատանքից ազատել է երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նա նոր պաշտոն է ստանալու Դաշնային խորհրդում: Գլխավոր դատախազի համար Ռուսաստանի նախագահը Դաշնային խորհրդին է ներկայացրել Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովի թեկնածությունը:

Հիշեցնենք, հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազդարարեց սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ստեղծվեց արդեն աշխատանքային խումբ: Պուտինի ներկայացրած առաջարկների համաձայն՝ Պետդումային և Դաշնային խորհրդին պետք է անցնեն նախագահի մի շարք լիազորություններ: Թերևս, ամենակարևոր փոփոխությունը, որն առաջարկել է Պուտինը՝ Սահմանադրությունում ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակն ու լիազորությունները: Փորձագետները համարում են, որ հենց այս պաշտոնն է զբաղեցնելու Պուտինը 2024-ից հետո:

Ռուսաստանցի ընդդիմադիրները հայտարարում են, որ Կրեմլն իրականացնում է «սահմանադրական հեղաշրջում» Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար: Ընդդիմադիրները, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնու «Յաբլոկո» կուսակցությունը հայտարարել են, փետրվարի 29-ին Բորիս Նեմցովի հիշատակին ամեն տարի անցկացվող երթը լինելու է նաև Պուտին առաջարկած սահմանադրական բարեփոխումների դեմ: Ընդդիմադիրներն արդեն հայտ են ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն իր բլոկում այսօր գրել է. «Ամեն ինչ հասկանալի է, Կրեմլը պետք է մի բան հնարեր Պուտինի իշխանությունը երկարաձգելու համար, անհասկանալի է միայն շտապողականությունը: Ինչո՞ւ եք այդքան շտապում, Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ, ի՞նչ է պատահել»:

Թերևս, այս հարցի պատասխանը մեկն է. հասարակության ներսում հիասթափությունը, ճահճացումը: Իսկ Պուտինը զգում է՝ իշխանության ներսում հնարավոր ճեղքումը, թևերի միջև անհաշտ պայքարը, որը կարող է հանգեցնել իշխանության կորստի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3046 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am