Պողոսներ, վայելե՜ք

Հունվարից ակտիվացել են գազի գնի հնարավոր թանկացման մասին խոսակցությունները: Այդ մասին արդեն կցկտուր խոստովանում են նաեւ պատասխանատու պաշտոնյաները, ոմանք հորդորում են մեծ ողբերգություն չսարքել դրանից: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40, առավել իրատեսականը այս պահի դրությամբ՝ 30 տոկոսն է:

Հիշեցնենք, որ դեռևս ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնից անընդհատ նախկին իշխանություններին քննադատելով բարձրաձայնում էր գազի գնի բարձրացման փաստը` շեշտելով, թե «էդ ինչպե՞ս է լինում, որ գործընկերն ու դաշնակիցն ամենաթանկ գներով է Հայաստանին մատակարարում գազ»: Ավելին, նա կոռուպցիոն ինչ-որ շղթա էր կարծես բացահայտել. «ՀՀ-ում տարբեր օլիգարխների գազալցակայանների լևի խողովակների» մասին:

Հեղափոխությունից հետո մենք ոչ միայն չտեսանք, թե ինչպես են պատժվում այդ հայտնի կոռուպցիոներները, ոչ միայն այս հարցով քննություն չսկսվեց, սրան գումարած՝ Նիկոլ Փաշինյանին էլ չհաջողվեց անգամ ոչ միայն գազի գինը նվազեցնել, այլ գոնե պահել ներկայիս մակարդակին, փոխարենը տեսնում ենք ճիշտ հակառակը, որ գազի գինը մոտ ապագայում կբարձրանա:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռեւս 2018-ից թանկացած գազ է գնում: Նախկին 150 դոլարի փոխարեն 1000 խորանարդ մետրի համար գազի գինը բարձրացել է մինչև 165 դոլար: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ թանկացումը հասարակ քաղաքացիների վրա չի անդրադառնա առնվազն մինչեւ 2020 թվականի գարուն: Գարունը սարերի ետեւում չէ ու կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինների ու նրանց <<կոռուպցիաների>> մասին հերթական փոչիկն է տրաքում: Կարելի է հերթական աչքալուսանքը տալ հպարտ պողոսներին, ի վերջո, նրանք հենց սրա համար էին պայքարում, որ գազի գինը իջեցնելու մասին խոստումներ տվող Նիկոլ Փաշինյանը թանկացներ այն:

Անի Սահակյան

դիտվել է 2549 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am