Պարոն Հակոբյան, հիմա դուք տան երեխան եք, թե՞...

Այս Ազգային ժողովն արդեն մանկապարտեզի էլ չի ձգում: Մենք ամիսներ շարունակ տեսնում ենք հատկապես իշխող խմբակցության երիտասարդ, փորձի պակաս ունեցող պատգամավորների չարաճճիությունները, տեսնում ենք նրանց մտքի սնանկությունը, հաճախ դա վերագրում ենք փորձառության պակասին, իմացության բացին, բայց կարծում ենք փորձաշրջանն անցել է, մեկուկես տարի անց պատգամավորները պետք է հաշիվ տան իրենց խոսքին, առավել եւս անպատասխանատու, անհեթեթ հայտարարություններ չանեն, տասը չափեն մեկը կտրեն, չիմացածը հարցնեն ավելի ավագ սերընդակիցներից:

Բայց , ավաղ, ամեն օր մենք բախվում ենք ավելի տխուր իրականության, քան նախորդ օրն էր, պատգամավորներն ինքնակրթվելու, զսպվելու, պատասխանատվությամբ լցվելու փոխարեն ավելի մեծամիտ են դառնում, իրենց թվում է արդեն չխամրող աստղ են եւ ՀՀ հպարտ քաղաքացիներն էլ կուրորեն հավատում են իրենց անհեթեթություններին: Չկա պատասխանատվության զգացում, չկա տարրական հարգանք լսարանի եւ նախեւառաջ՝ սեփական անձի հանդեպ: Ահավասիկ, ինչ անուն տալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չկողմնորոշված ելույթին: Նիստը նա փորձեց լավ լուրով սկսել, բայց ստացվեց ինչպես միշտ: <<Մեր գործընկեր Արսեն Ջուլֆալակյանը շաբաթ-կիրակի էլի ինչ-որ տեղ ոսկե մեդալ է նվաճել>>,- ասաց Միրզոյանը: Միգուեց դժվար էր պարոն Միրզոյանին հիշել ոչ այնքան բարդ Դանիա անվանումը, բնավ, չենք կարծում: Սովորույթի հարց է, մարդիկ վարժվել են հենց այնպես, իմիջիայլոց նայել հարցերին ու հենց այդպես էլ հարաբերվում են նաեւ գործընկերների հետ:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փոխարենն այնքան ծանր բեռ վերցրեց իր նրբիկ ուսերին, որ մնաց այդ բեռի տակ: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերջապես կհրաժարվի Սերժ Սարգսյանի կոստյումից, սուպերվարչապետական համակարգից, Մակունը մի այլմոլորակային տեքստ հորինեց, որից վստահ ենք՝ ինքն էլ գլուխ չհանեց.«Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձևավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք: Մենք սուպերվարչապետական համակարգում ունենք ընդդիմություն, որն ուժեղ է, քան եղել է նախկինում»:

Մի քանի ժամ անց Մակունցը սովորության համաձայն ստիպված եղավ թարգմանել իր ասածը եւ Ֆեյսբուքյան էջում մանրամասնեց. «Քանի որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իմ տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ, լրացուցիչ մեկնաբանություններս շարադրեմ այստեղ:
Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը ձևավորվում է հստակ ցուցումներով, երբ ԱԺ-ն կառավարության որևէ օրենսդրական նախաձեռնություն չի համարձակվում մերժել, երբ պետական գրեթե բոլոր ինստիտուտների նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն՝ սահմանափակելով իրապես ինքնուրույն գործելու նրանց սահմանադրական իրավունքը, երբ անգամ ընդդիմությունը շատ դեպքերում ձևավորվում էր ոչ թե ժողովրդի կամքով, այլ գիտենք ինչպես։
Սուպերվարչապետությունը մի դրվագ չէ, մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես և ամեն ինչ կարգավորվի։ Սուպերվարչապետությունը բազմաշերտ՝ սոցիալ-հոգեբանական, իրավական, արժեքային մի ամբողջ համակարգ է, որը փոխելու համար ամեն օր պետք է ներդնել մտածողություն, արժեքներ, քաղաքական կամք և անշուշտ իրավական գործիքակազմ։ Անհրաժեշտ է համալիր, հետևողական մոտեցում»:

Պողոսների մեծ մասնագետ Բաբկեն Թունյանն էլ ասում էր, թե գազի գնի բարձրացումից մեծ ողբերգություն չպետք է սարքել: Դե իսկ, ինչպես ամենուր, խմբակցության մասին էլ ճշմարտությունը լսում ենք կամ երեխայից, կամ գժից: Հրաչյա Հակոբյանի նախընտրությունն է՝ հիմա իրեն որ կարգում դասակարգենք, իսկ մենք նրանից իմացանք, որ Վանեցյանն ինչպես ինքն էր պնդում ամենեւին էլ պետական հեղաշրջման փորձ չի արել, պարզապես Հրաչյա Հակոբյանը իր քրոջ եւ փեսայի ընտանեկան թերթում՝ ՀԺ-ում մի հոդված է կարդացել եւ նման տպավորություն է ստացել: Ինչպես ասում են՝ անգամ լացելու էլ չէ:

Անի Սահակյան

դիտվել է 4640 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am