Սպանդոնոց. իշխանության սիրելի օլիգարխներից մեկը կվերցնի բիզնեսը


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջից գյուղավիներն ու ֆերմերները չեն տուժում, իրենց ռեֆորմը հարվածում է միայն միջնորդների գործին. « Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։
Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դա դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։
Գյուղացին չի տուժում»: Գեորգի Ավետիսյանը բավարար համարձակություն չի ունեցել խոստովանելու, որ իրենք ոորոշել են «դալալների» գործը սպանդամոցներին տալ: Ընդ որում, եթե մինչ այս սպանդանոցային ռեֆորմը մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին ընտրության հնարավորություն ուներ, կարող էր իր անասունը անձամբ մորթել և իրացնել, կարող էր նաև օգտվել միջնորդների, այսինքն` «դալալների» ծառայութունից, ապա այժմ դատապարտված է իր անասունները սպանդանոցի ուզած պայմաններով վաճառել սպանդանոցին, որովհետև իրացման միակ օրինական ճանապարհը սպանդոնոցն է: Ընդ որում համայնքներում սպանդանոց հիմնելու ծրագրից պետությունը ձեռքերը լվանում է: Պաշտոնապես հայտարարվել է, որ փոքր սպանդանոցի կառուցման համար 30-40 հազար դոլար է պահանջվում: Օրենքն արդեն ուժի մեջ է և, պարզ է, որ այս պահին նման ներդրումներ կատարելու հնարավորություն փոքր ֆերմերներն ու գյուղացիները չունեն: Ամենյան հավանականությամբ իշխանության սիրելի, ճարպիկ օլիգարխներից մեկը իր ձեռքը կվերցնի սպանդանոցային բիզնեսը, և գյուղացու դառը քրտինքով պահած անասունների եկամուտներից կունենա իր կայուն մասնաբաժինը: Սրա արդյունքում մսի թանկացումն անխուսափելի է լինելու: Մնում է հասկանալ, թե ում համար է նախապատրաստվում այս բիզնեսը, որի դեմ ընդվզում են գյուղացիներն ու ֆերմերները:


Հայկ Դավթյան


Հ. Գ. Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Արմնյուզ հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե Երևանի Խորենեցի փողոցի մսավճառները տարիներ շարունակ խաբել են թե' սպառողին, թե' պետությանը. <<Մսավաճառները տարիներ շարունակ գնել են ձիու կամ ավանակի միս և այն հրամցրել տավարի մսի փոխարեն: Սպառողը չի իմացել, որ ձիու միս է ուտում>>,- նշել է նա : Հետաքրիքր է` այդ դեպքում ինչով է զբացվել Գեորգի Ավետիսյանի գլխավորած պետական կառույցը. չէ՞ որ նրա բան ու գործի անունը սննդի անվտանգության վերասհսկողությունն է: Մարդը խոստովանում է, որ ինքն իր գործը չի կարողանում պատշաճ կատարել:
Ավետիսյանը խորը թյուրիմացության մեջ է, եթե կարծում է, թե սպանդանոցում տավարի փոխարեն չեն կարող ձի կամ ավանակ մորթել և նույն կերպ վաճառել:

դիտվել է 2050 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am