Նայեք ու սովորեք

Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ հրահանգել է կրճատել նախարարների, պետական գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների տնօրենների և նրանց տեղակալների աշխատավարձերը:
«Դա պետք է լինեն նորմալ աշխատավարձեր։ Մենք հասկանում ենք, որ նրանք շատ լուրջ մասնագետներ են, բայց ես ուզում եմ ընդհանուր կարծիք ունենալ ձեր և նախարարների հետ, որ նման աշխատավարձերն այսօր Ուկրաինայում չեն կարող լինել այն վիճակում, որում գտնվում է մեր տնտեսությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ այն նախարարներն, ովքեր համաձայն չեն այս որոշման հետ, կարող են հրաժարական տալ

Ուկրաինան Հայաստանի հետ համեմատած բավական «հարուստ» երկիր է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայի նախագահը՝ որպես երկրի ղեկավար, պետական մտածելակերպ է դրսևորում և դուրս գալով երկրի տնտեսական և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակից կրճատում է պաշտոնյաների և նրանց տեղակալների աշխատավարձերը։ Ընդ որում՝ սա անում է ընտրությամբ եւ ոչ թե հեղափոխությամբ իշխանության եկած պետության ղեկավարը։ Իսկ ինչ են անում Հայաստանում, մենք տեսնում ենք մեկուկես տարի շարունակ։

Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը, անտեսելով երկրի տնտեսության և բնակչության սոցիալական վիճակը, հասարակությունից գաղտնի 100%-ով բարձրացնում է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը, տարեկան մի քանի անգամ , մի քանի միլիոն դոլարի չափով պարգևավճարներ տալիս պատգամավորներին և այլ պաշտոնյաների։
Փոխարենրը հուսխաբ է անում ուսուցիչներին, թոշակառուներին , սոցիալական այլ խմբերի, որոնց աշխատավարձերի բարձրացումը տեղի ունեցավ գրոշների չափով։ Սա այն դեպքն է, երբ ոչինչ վեչլուծելու կարիք էլ չկա, պարզեպես ցանկացած միջին վիճակագրական հայ կարող է համեմատություն անել եւ հասկանալ՝ ինչ արժեհամակարգ ունի հեղափոխական իշխանությունը։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահը բարձրաձայնում է իր նախարարների «շատ լուրջ մասնագետ» լինելու հանգամանքը, ինչը չենք կարող ասել Փաշինյանի թիմի մասին։

Անի Սահակյան

դիտվել է 3450 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am