Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել առանց վիզային ռեժիմ, եթե Անկարան շտապ կարգով իրականացնի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, հայտնում է RIA Novosti-ն:
Հանձնաժողովի որոշումը կայացվել է Բրյուսելում ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ:
Թուրքիան իրականացրել է առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու 72 պայմաններից 65-ը, ասել է պաշտոնյաներից մեկը: «Եվրահանձնաժողովն այսօր առաջարկում է Եվրամիության խորհրդին և Եվրախորհրդարանին չեղարկել վիզային պահանջները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե թուրքական իշխանությունները շտապ կարգով իրականացնեն, ինչպես և խոստացել էին մինչև 2016թ. մարտի 18-ը, վիզային ազատականացման համար անհրաժեշտ մնացած պայմանները»,- ասվում է փաստաթղթի տեքստում:
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները և օրենսդիրներն իրենց մտահոգություններն են հայտնել Թուրքիային առանց վիզայի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ: Որոշումը պետք է հաստատի անդամ երկրների մեծամասնությունը և Եվրոպական խորհրդարանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը