Կուտոյանի կնոջ «սառնասրտությունն» ու վարչապետի տմարդիությունը

Ողբերգությունը, որ ընդհատեց ԱԱԾ նախավերջին ղեկավար Գեորգի Կուտոյանի կյանքի ընթացը, անխուսափելիորեն բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Հարցերն առայժմ անհամեմատ ավելի շատ են, քան պատասխանները:

Ի՞նչ է տեղի ունեցել, կատարվածն ինքնասպանությո՞ւն է, ինքնասպանության դրդո՞ւմ, թե՞ սպանություն: Ու փոխարեն պետական ապարատը վայրկյան առաջ լծվի այս հարցերի պատասխաններով փարատելու առանց այն էլ ահաբեկված հասարակությանը, ում զգալի մասի համար Կուտոյանի մահով խարխլվել է իր անվտանգությունը, ընդհակառակը` երիտասարդ նախկին պետական գործչի մահվան բոթը մերկացրեց օդը պարուրած այս անասելի մեծ վրեժխնդրությունը:

Ով ում հասցրեց, մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան համար, սեւերը սպիտակներին, սպիտակները` սեւերին: Բանը հասել է նրան, որ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չցավակցեց Կուտոյանի անժամանակ մահը սգացող հարազատներին եւ ընտանիքին, նրա փոխարեն ու անունից հանդես եկավ կառավարության համապատասխան ստորաբաժանումը: Ինչպես Արմեն Աշոտյանն է ասել, Կուտոյանի մահն, իսկապես, կարող էր դառնալ պետականության վերարժևորման, միավորման առիթ։

Այն, ինչ տեսանք, բավականին տմարդի վերաբերմունք հենց վարչապետի կողմից։ Եվ անձնական ցավակցականի բացակայությունը դրա մասին է աղաղակում։«Այս վերաբերմունքը տմարդի է։ Սա շատ լուրջ ահազանգ է երկրում տիրող ատելության մթոլորտի, բարոյականության ճգնաժամի։ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի, որպեսզի ղեկավարությունը հասկանա՝ սա ճանապարհ չէ, հասարակությունն այսպես բզիկ-բզիկ անել, լարեր տարբեր ճամբարներ իրար դեմ»,- ասում է Աշոտյանը։

Ստացվում է, որ Դիանա կեղծանունով ֆեյքը, ով վարչապետի հասցեին ինչ-որ բան էր գրել եւ կալանավորվեց, քանի որ ըստ իրավապահների՝ նա պետության անվտանգության դեմ ոտնձգություն է թույլ տվել եւ նրա նմանների գոյությունը լրջագույնս վտանգում է մեր անվտանգությունը: Մինչդեռ պետությանդ ԱԱԾ ղեկավարն է մահանում անհասկանալի եւ առեղծվածային պայմաններում, դա անվտանգությանդ ուղղված սպառնալիք չէ՞: Նույնիսկ եթե կատարվածն ինքնասպանություն է, չպիտի՞ պարզել, այդ ով, ինչպես եւ ինչու է դրդել 40-ը չբոլորած, համեստ կյանքով ապրող, բայց միեւնույն ժամանակ կարեւոր ինֆորմացիա կրող երիտասարդին:

Ի վերջո, դատելով այս օրերին հավաքագրված ինֆորմացիայից, Կուտոյանն ինքնասպան լինելու ոչ մի պատճառ կարծես թե չուներ, չէր առնչվում որեւէ քրեական գործի, ավելին, ուսումնառության էր մեկնել արտերկիր եւ չգիտես ինչ պատճառով վերադարձել էր հայրենիք, որ կրկին հետ գնար շարունակելու…Այո, սա պետությանն ուղղված սպառնալիք է եւ հարկավոր է օր առաջ պարզել այդ սպանություն-ինքնասպանության բոլոր հանգամանքները: Առավել եւս, եթե նրան սպանել են, ավելի է մեծանում պետության դեմ ուղղված վտանգի չափը:
Եթե գումարենք նաեւ Կուտոյանի մահվան մասին պաշտոնական վարկածը, ապա ՀՀ քաղաքացիներս, հավատացեք, ահաբեկվելու ծանրակշիռ առիթներ ունենք: Պարզվում է դեպքի վայրում՝ այսինքն սեփական տանը, հայտնաբերվել է ավելի քան քառասուն փամփուշտ, որոնց մեծ մասը, ըստ պաշտոնական վարկածի, Կուտոյանը կրակել է դեկտեմբերի վերջերին: Տան պատերին էլ գնդակների հետքեր են հայտնաբերվել: Եթե 40 անգամ մի տան մեջ կրակել են, ապա ինչպե՞ս է, որ այդ կրակոցները ոչ մեկի ուշադրությունը չեն գրավել: Ցանկացածիս շենքում մի բարձր ձայն է լսվում, տեղում փորձում ենք առնվազն պարզել՝ ով է մեզ անհանգստացնողը: Այն էլ հայտնաբերված զենքից, ըստ մասնագետների, կրակոցը մեծ աղմուկով է լինում, ավելին, մասնագետները կարծիք հայտնեցին, որ այդ աղմուկով կրաղոը կարող է մինչեւ անգամ խլանալ: Բայց սա աբսուրդի վերջը չէ, պարզվում է Կուտոյանը խնդրել է կնոջը, որպեսզի նա հավաքի կրակած փամփուշտները, կինն էլ հավաքել ու շարել է փոքրիկ սեղանին: Ու պատկերացնում եք, կինը, որը երկու շաբաթ առաջ սեփական ձեռքերով հավաքել է կրակված փամփուշտները, սառնասրտորեն ամուսնուն միայնակ է թողել, որպեսզի նա մի քանի օր հանգստանա այդ բնակարանում: Ինչ խոսք, մեծ՝ դիանագրիգորյանական երեւակայություն է պետք այս թատրոնին հավատալու համար:

Անի Սահակյան

դիտվել է 326926 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am