Խախտել է երդումը, կորցրել՝ վստահությունը. ԱՄՆ պատմության մեջ երրորդ մերժված նախագահը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որում ներառված են երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բոլոր հիմնավորումները: Համաձայն փաստաթղթի՝ Թրամփը խախտել է իր երդումը և կորցրել է հասարակության վստահությունը:

Ըստ լրատվամիջոցների փոխանցման՝ Սենատ ուղարկված փաստաթղթում ներառված են վկաների հանրային և գաղտնի ցուցմունքները, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում իմպիչմենթի հարցով լսումների ժամանակ: Փաստաթղթում իմպիչմենթը անվանվում է քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց: Ներկայացուցիչների պալատի «իմպիչմենթի մենեջերները» գրում են, որ «ճնշող մեծամասնության դեպքում ապացույցները հաստատում են» Թրամփի մեղավորությունն իրեն առաջադրված մեղադրանքներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով, վկայում են քվեարկության արդյունքները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել: Քվեարկությունը տեղի է ունեցել երկու հոդվածով՝ լիազորությունների չարաշահում և Կոնգրեսի աշխատանքի խոչընդոտում:

Թրամփի իրավաբաններն առաջին պաշտոնական պատասխանն են ներկայացրել պաշտոնանկության համար նախագահին ներկայացված մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ժողովրդավարության դեմ ուղղված հարձակումներ են։ Թրամփի փաստաբանների հայտարարությունում ասվում է, որ պաշտոնանկության հոդվածները չեն հաստատում նախագահի կողմից գործած որևէ մեղք, ուստի բոլոր մեղադրանքներն անպիտան փորձեր են՝ միջամտելու 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Պատասխանը տրվել է դատական վարույթի համար դեմոկրատների կողմից նյութի պատրաստումից հետո։

Նկատենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահն է, որը պաշտոնանկության է ենթարկվել Ներկայացուցիչների պալատի կողմից հարցն ուղարկելով Կոնգրեսի վերին ատյան՝ Սենատ:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ Խորհրդային Միությունում ծնված ամերիկացի գործարար, նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի մոտ աջակից Լև Պարնասը մի տրցակ փաստաթղթեր է հատկացրել Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությանը: Այս տրցակի մեջ կան նամակներ ու էլեկտրոնային ուղերձներ, որոնք խոսում են այն մասին, որ Ջուլիանին հաղորդակցվել է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչի մասին: Կան փաստեր, որ հետապնդման է ենթարկվել նաև Յովանովիչի որևէ շարժ Կիևում:

Պարնասն ասել է, թե Թրամփը ցանկացել է, որ ինքը համոզի Ուկրաինային հետաքննություն սկսել քաղաքական իր հակառակորդ Ջո Բայդընի դեմ: Այս կապակցությամբ տրված հարցին ի պատասխան Թրամփն ասել է, թե ինքն ընդհանրապես չի էլ ճանաչում Պարնասին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե հետաքննություն է սկսելու Պարնասի մեղադրանքների հիման վրա: Նույն հայտարարության համաձայն, հնարավոր է, որ ոտնահարվել են դեսպանի դիվանագիտական իրավունքները և խախտվել Ուկրաինայի օրենքները: Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ավագ աշխատակից Դենիս Լենեցն է ասել, ըստ միջազգային օրենքների, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովն առաջարկել է, որ հետաքննությանը մասնակցի նաև ամերիկյան կողմը:

Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնվել է երկրի դիվանագետների, օրենսդիրների ու արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների քննադատության ներքո այն բանի համար, որ հանդես չի եկել Յովանովիչին հսկողության տակ առնելու մեղադրանքի շուրջ մեկնաբանությամբ ու բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու է դեսպանը դուրս մնացել պաշտպանվածությունից:

Հիշեցնենք, թե ինչից սկսվեց այս ողջ գործընթացը... Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցնելու Թրամփի որոշումը դարձավ պատճառ, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը սկսեր իմփիչմենթի գործընթաց ընդդեմ նախագահի: ԱՄՆ-ի կառավարության հաշվետվությունների գրասենյակը եկել էր այն եզրահանգման, որ օգնության կասեցումը ոտնահարել է ԱՄՆ-ի օրենքները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2891 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am