«Տիրություն անելու» խորքերը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարի վերջին: Այս հանդիպման մասին ադրբեջանական կողմն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ սպասում է: Թեև մի քանի անգամ, արդեն իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հասկացնել է տվել, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումների արդյունքներից այնքան էլ գոհ չէ:

Ադրբեջանի արտգործնախարարն անցյալ տարի խոսեց բանակցվող «Լավրովի պլանի» մասին: «Անհասկանալի է` ինչի մասին է խոսում Մամեդյարովը», պատասխանեց Հայաստանին ԱԳՆ–ն:

Ահա, Ռուսաստանի ԱԳՆ–ն հրապարակել է 2019 թվականի ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքները։

Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «փոքր քայլերի» իրականացման մեջ որոշակի առաջընթաց կա, սակայն նկատելի փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է։ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել է ՌԴ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի համար ԶԼՄ–ների պատրաստած, սակայն չհնչած հարցերի պատասխանները։
«Առաջընթաց կա «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց մասին պայմանավորվել էին ԱԳՆ ղեկավարները 2019թ. ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի լրումն 2019թ. մարտին Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,–ասվում է հրապարակման մեջ։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ–ն հաստատել է, որ սահմանին և շփման գծում իրավիճակը շարունակում է համեմատաբար հանգիստ մնալ։ Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ է գործում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ՀՀ-ի ու ԼՂ-ի բնակչության համար: Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, անցյալ ամսվա սկզբին նշվեց ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սերգեյ Լավրովի ադրբեջանական այցից առաջ։

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- ասվում էր հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն շարունակելու է հակամարտության լուծմանն աջակցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան էլ ավելի վաղ՝ անցյալ տարի նոյեմբերի վերջին ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե Ղարաբաղից բոլոր տեղահանվածները պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց հողերը:

Ներքին տեղահանված անձանց և փախստականների հարազատ հողեր վերադարձի իրավունքը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների անքակտելի բաղադրիչը, նշել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի հարցին։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում բազմիցս է մատնանշվել, որ Լեռնային Ղարաբաղյան խաղաղ կարգավորման պլանը պետք է նախատեսի նաև բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր»,- ասել է նա։ Միաժամանակ նաև Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես խաղաղ բանակցությունների կողմ։

«Ինչ վերաբերում է բանակցային ֆորմատին, ապա այդ հարցը պետք է կողմերը որոշեն և համաձայնեցնեն մասնակիցների թիվը։ Այժմ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Նա նաև հավելել է, որ եթե ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու երկրների միջև, ապա Ռուսաստանն իր կողմից դրանց կաջակցի, սակայն պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ինչպես նկատում ենք՝ Արցախի՝ բանակցային գործընթացի մասնակցությունը շատ նրբորեն հավասարեցվեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» թեմայի աշխուժացմանը:

Ռուսաստանը ստանձնել է ԼՂ բանակցային գործընթացում «տիրություն անելու» դերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2146 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am