Իշխանափոխության հնարավոր սցենարներ. Գաղտնիքներ առանց գաղտնիքի

Երեկ հանդիպել են Ռուսաստանի նախկին ու նոր վարչապետերի միջև: Նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն են հայտնել միմյանց` համագործակցության համար և հույս հայտնել հետագա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Կառավարության նոր ղեկավարն ասել է, թե չափազանց կարևոր է անցյալ տարի արձակված նախագահական հրամանագրերի պահանջները կատարելու վրա կենտրոնանալու աշխատանքը:
Հիշեցնենք, որ Միշուստինին երկրի ստորին պալատը վարչապետի պաշտոնում հաստատեց` նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրվելուց 24 ժամ անց: Նրա հաստատմանը կողմ էր քվեարկել 383 պատգամավոր, ձեռնպահ` 41: Դեմ քվեարկողներ չեն եղել:

Միշուստինի առաջխաղացումը Պուտինի կողմից երկրի քաղաքական համակարգը հիմնովին փոփոխելու քաղաքականության մի մասն է կազմում: Այդ պատճառով էր, որ Մեդվեդևն իր կառավարության հետ միասին ներկայացրեց հրաժարական:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նախագահական իշխանության որոշ լծակներ հանձնել խորհրդարանին, նախքան իր չորրորդ պաշտոնավարման ավարտը։ Այս մասին առաջարկությամբ նա հանդես եկավ ժողովրդին ուղղված նախագահական իր ուղերձում ու սկսեց կառավարության վերաձևումը։ Ինչպես վերլուծաբան Պյոտր Ելցովն է ասում, Պուտինի այս հայտարարությունը կարող է մեկ բան նշանակել։ «Նա ուզում է ապահովել իր քաղաքականության շարունակականությունը», ասում է նա։

Իրականում, ասում է վերլուծաբանը, նախագահի պուտինյան համակարգը դարձել է Ռուսաստանի ամենամեծ թուլությունը, քանի որ նախագահը դարձել է ցար, այնպես, ինչպես Ստալինն էր։ «Եվ երբ Պուտինի նման ուժեղ անձնավորությունը հեռանա, առաջ կգա իշխանության վակուում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի դրանից հետո, երբ ամեն ինչ նորից կախված լինի մեկ անձից»։

Նույն օրը հրաժարական ներկայացրեց երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հայտարարելով, որ նախագահին հարկավոր է տալ իր ուզած փոփոխությունները կատարելու ազատություն։ Դրանից հետո Պուտինը վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները հանձնեց հարկային ծառայությունների շատ քիչ ծանոթ ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ իր հին աջակից Մեդվեդեվին տալով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը։

Մեդվեդևն արդեն մեկ անգամ չորս տարով ծառայել էր որպես երկրի նախագահ, որպեսզի ապահովեր Պուտինի վերադարձը դեպի նախագահական պալատ։ Սակայն Պուտինն այժմ ուզում է բերել նոր մարդկանց, որպեսզի նախագահի պաշտոնում երկարաժամկետ ծառայության համար նրանց միջից ընտրի իր կարծիքով ամենահարմարին։
Պուտինն ուժեղ նախագահական այս համակարգը կառուցեց տարիների ընթացքում, և այժմ ուզում է թուլացնել այն, մինչև նախագահությունն ուրիշին հանձնելը։ Զավեշտալի է, որ հենց այս օրերին է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարում ինչ-որ անկարողության պատճառով ժամանակավորապես հեռանում երկրից ու իշխանությունը ժամանակավորապես հանձնում վարչապետ Մուսլիմ Հուջիևին։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները ճանապարհ են հարթում երկրում իշխանափոխության մի քանի հնարավոր սցենարների համար, հայտնում է Bloomberg- ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ աղբյուրին: Ըստ նրա, առաջին տարբերակի համաձայն, Պուտինը կարող է դառնալ Պետդումայի նախագահ և միևնույն ժամանակ ղեկավարել Պետական խորհուրդը, որի դիրքը, համաձայն սահմանադրական բարեփոխումների նախագահական ծրագրի, ամրագրված կլինի հիմնական օրենքում: Երկրորդ սցենարը Պուտինի հնարավոր տեղափոխումն է Անվտանգության խորհուրդ և այս կառույցի լիազորությունների ընդլայնումը:
Երբ դա կարող է պատահել՝ Պուտինի ներկայիս ժամկետի ավարտից հետո, թե մինչև 2024-ը նրա լիազորությունների ժամկետի ավարտը, չի հստակեցվում: «Կոմերսանտը» նախկինում գրել էր Ռուսաստանում իշխանափոխության հնարավոր սցենարների մասին: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նախագահությունից հետո Պուտինը կարող է ղեկավարել իշխող կուսակցությունը, ինչպես նաև գնալ Պետական խորհուրդ կամ Անվտանգության խորհուրդ:

Ըստ Դաշնային Խորհրդի աղբյուրի, Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունները նախատեսվում է ընդունել մինչև այս տարվա մայիսի 1-ը: Ենթադրվում է, որ փոփոխությունները կներկայացվեն համառուսական քվեարկությանը, բայց թե ինչ ձևով այն կանցկացվի, դեռ անհայտ է: Սահմանադրական բարեփոխումները մշակում է աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են 75 հոգի` պատգամավորներ, սենատորներ, ազգային-մշակութային ինքնավարությունների ղեկավարներ, հասարակական և գործարար, մշակութային և սպորտի ներկայացուցիչներ:
Քաղաքական գործիչները իշխանության տարանցումն անվանում են Ռուսաստանի քաղաքական կառուցվածքի հիպոթետիկ փոփոխություն և 2024-ին Պուտինի իրավահաջորդին լիազորությունների փոխանցում: Պուտինը բազմիցս հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել Սահմանադրության այն դրույթները, որոնք արգելում են անընդմեջ ընտրվել երրորդ ժամկետով:

Իսկ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բնութագրել է Ռուսաստանի նոր վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նրա մեկնաբանությունը տեղադրված է Pozner Online կայքում: «Նա խելացի, ակտիվ և հստակ անձնավորություն է»,- նշել է հաղորդավարը: Պոզները հավելել է, որ ճանաչում է Միշուստինին, չնայած ոչ այնքան լավ: Պոզների դիտարկմամբ՝ նրա պաշտոնավարման ընթացքում Դաշնային հարկային ծառայությունը հիանալի է աշխատել: Լրագրողը նաև բարձր է գնահատել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ամբողջ կազմով աշխատանքից հեռացնելու երկրի նախարարների կաբինետը: Ըստ Պոզների՝ այդ որոշումը պայմանավորված է պետության ղեկավարի՝ կառավարության աշխատանքից դժգոհությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4939 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am