Ադրբեջանից ապաստան խնդրողը` «հեղափոխության պահապան»

Այսօր մի խումբ անձինք, ովքեր իրենց հռչակել են «Հեղափոխության պահապաններ», Երևանի Հաղթանակի զբոսայգում` Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ, հանրահավաք էին հրավիրել` իրենց աջակցությունը հայտնելու «Թավշյա հեղափոխությանը»:

Սակավամարդ հանրահավաքի առաջնորդները հասարակության շրջանում հայտնի են որպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներ, «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակում գործածներ և ներկայիս իշխանությունների այլ սատարողներ և պրոպագանդիստներ:

Սակայն բացի վերը նշված անձանցից` հանրահավաքին ներկա են նաև այնպիսինները, որոնք ժամանակին բավական լավ հարաբերությունների մեջ են եղել հարևան Ադրբեջանի Հանրապետության հետ:

Մասնավորապես, հանրահավաքին ներկա էր նաև Թամելա Արզումանյանը:

 

 

 

2017 թվականին Թամելա Արզումանյանը ապաստան էր խնդրում Ադրբեջանի իշխանություններից: Ադրբեջանական լրատվականներին տված իր հարցազրույցներում Արզումանյանը «արտահայտում էր իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության` Բաքվի պլատֆորմին»:

Ադրբեջանական Aze.az կայքում կարդում ենք.

«… Տիկին Արզումանյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակավ դիմել է Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին` անօրեն սարգսյանական բռնապետությունից և հետապնդումներից իրեն փրկելու խնդրանքով, և օգնելու` ընտանիքի հետ տեղափոխվելու մեր երկիր (խմբ.- Ադրբեջան): Այս հայտարարությունից անմիջապես հետո Թամելա Արզումանյանը և նրա ամուսինը` Հովհաննես Թորոսյանը, ձերբակալվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից` ենթարկվելով խիստ հարցաքննության, որտեղ խախտվել են մարդու բոլոր իրավունքները…»:

«Մեզ ասում են, որ դուք ծախում եք հայրենիքը: Ո’չ, մենք չենք ծախում: Այդպիսի հայրենիք մեզ պետք չէ», - պնդում է Արզումանյանը:

Մամուլում առկա բազմաթիվ նյութերից տեղեկանում ենք, որ հենց Թամելա Արզումանյանն էր ամուսնու հետ 2019 թվականին մուտք գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ:

Այսօր էլ Թամելա Արզումանյանը ոչ միայն մասնակցում է «Հեղափոխության պահապանների» հավաքին, այլ նաև շարունակում է հրապարակավ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնել Հայ Առաքելական եկեղեցու և Կաթողիկոսի հասցեին` միաժամանակ սատարելով Հայաստանի ներկայիս իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին: Այս որակի տեր մարդկանց «պահպանության» հույսին է մնացել հեղափոխությունը:

antifake.am

դիտվել է 1611 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am