Կոռուպցիայի նոր օղակ. ուզում էին, որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ

Այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթը մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր է դարձել: Սննդի անվտանգության տեսչական մարմնի այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել:

Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝
• կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,
• խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,
• մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,
• խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:
• Բայց ամեն դեպքում ակս կարգավորումը չի բավարարում այս գործով զբաղվողներին, նրանք սպառնում են բողոքի ակցիաներ կազմակերպել, պնդում են, որ հանրապետության բոլոր բնակավայրերը, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը դեռևս պատրաստ չէր անցնել այս կարգավորմանը, դրա համար ժամանակ և միջոցներ են պետք, որպեսզի հանրապատության բոլոր գյուղական բնակավայրերում սպանդանոոցային կետեր բացվեն, հակառակ պարագայում մսի կտրուկ թանկացումն անխուսափելի է լինելու:
Այն, որ սպանդանոցային մորթը սննդի անվտանգության պարտադիր նորմ է, անվիճելի է: Բայց նույնքան անվիճելի է նաև այն իրողությունը, որ սպանդանոցները պետք է մոտ լինեն ֆերմերներին և անասնապահությամբ զբաղվողներին: Այս պահին հանրապետությունում ընդամենը 2 տասնյակ սպանդանոց կա` 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Արմավիրում և Շիրակում ընդհանրապես չկա, այն դեպքում, երբ Շիրակն ամենամեծ մարզն է, և այստեղ բոլոր գյուղերում անասնապահությունը հիմնական զբաղմունքն ու ապրուստի միջոցն է: Երևանի համար ևս 2 սպանդանոցը շատ քիչ է, և ընդհանրապես առկա սպանդանոցների ծավալը չի բավարարում պահանջարկին:

Խորհրդային տարիներին սպանդանոցներն ունեին կենդանիների ընդունման փարախ և սպանդի, ենթամթերքների, ճարպի, աղիքի, մորթիների աղամշակման բաժանմունք։ Արագ փչացող մթերքների պահպանման համար սպանդանոցներին կից կային նաև սառնարանային խցիկներ։ Այժմ, քանի որ նախկին կոլտնտեսությունները չկան, տրամաբանական կլինի, որ ամեն գյուղում մասնավոր կամ համայնքային ենթակայության գոնե մեկ սպանդանոց լինի, ինչը, որպես պահանջ, ի դեպ բարձրաձայնում են նաև բողոքի ակցիա անողները: Մոտավոր հաշվարկներով` 5 խոշոր եղջերավոր անասունի մորթի հնարավորությամբ սպանդանոցի կառուցումը միջինը 30-40 հազար դոլար կարժենա: Նման հնարավորություն, պարզ է, որ ունեն միայն խոշոր գործարարները, փոքր ֆերմերներն ու մի քանի գլուխ անասուն պահողները նման հնարավորություն չունեն, համայնքները ևս իրենց բյուջեներում նման կառույցներ նախատեսելու հնարավորություն չունեն: Արդյունքում առաջացել է արդարացված բողոքի ալիք:

Ի դեպ, արդեն տեղեկություններ կան, որ սպանդանոցներից որոշները սկսել են տեղեկանքներ վաճառել` 10 հազար դրամով: Փաստորեն, ռեֆորմը կոռուպցիայի նոր օղակ է դարձել: Թերևս իշխանությունը ուզում էր, որ ամեն ինչ լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ:


Հայկ  Դավթյան

դիտվել է 4513 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am