Գազի գնի բարձրացումը ձեռնտու չէ «Գազպրոմ Արմենիա»-ին. ո՞ւմ է ձեռնտու

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ մինչև 2020թ. ապրիլը սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են և դեռ չեն ամփոփվել:

«2020թ.-ին ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում այն բաց և հրապարակային կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որտեղ և՛ փորձագետները, և՛ ընդհանրապես ցանկացած անձ հնարավորություն կունենա հիմնավորված դատողություններ անելու և գնահատականներ տալու գնագոյացման վերաբերյալ,- 168.am-ի հարցմանն ի պատասխան ասել է նա և հավելել.- բանակցությունների արդյունքում առնվազն հաջողվել է կանխել գնի թանկացումը սահմանին: Բնականաբար, մեր ձգտումն ու ցանկությունն է՝ նվազեցնել գինը սահմանին, ինչի շուրջ քննարկումը շարունակվում է, և հարցը մնալու է օրակարգային երկկողմ հարաբերություններում: Պետք է նշել նաև, որ Հայաստանի համար գինը սահմանին 2020թ. համար կազմելու է կայուն 165 ԱՄՆ դոլար, Մոլդովայի համար՝ տարեսկզբի բանաձևայինը կազմել է մոտ 173 ԱՄՆ դոլար (ըստ պաշտոնական լրահոսի), Եվրոպայի համար՝ տարեսկզբի բանաձևայինը կազմել է մոտ 195 ԱՄՆ դոլար (ըստ պաշտոնական լրահոսի) »: Մինչ այդ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ կներկայացնի հանձնաժողով՝ գազի սպառողական սակագինը բարձրացնելու համար: Հաջորդաբար «Գազպրոմ Արմենիան» հաստատել էր, որ գազի սակագնի վերանայման հարց քննարկվում է:
Իրականում, սակայն, գազի սակագնի վերանայման հարցը միանշանակ չէ, որովհետև նախ պետք է հիմնավորվի, որ գնագոյացման մեջ ինքնարժեքի հաշվարկը հիմնավոր է կատարված: Մյուս կողմից գազի սպառողական գնի բարձրացումը, հաշվի առնելով մեր հասարակության ցածր գնողականությունն ու սոցիալական վիճակը, կարող է բացասական ազդել գազի սպառման ծավալների վրա: Չի բացառվում, որ մարդիկ ուղղակի կփորձեն անցնել այլ էներգակիրների, օրինակ` գազի կաթսայով ջեռուցման համակարգը կփոխարինեն արևային էներգիայով կամ այլ վառելիքով: Հատկանշական է, որ չնայած 2014-ի հունվար-հունիսին ՀՀ-ում իրացվել է 949.8 մլն խմ գազ, ինչը 1,7 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածից, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի` 2017 թվականի առաջին կիսամյակում իրացվել է 1057.7 մլն խ.մ գազ, ինչը 34,3%-ով ավելի է եղել նախորդ տարվա, այսինքն` 2016-ի ցուցանիշից:
2018 թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի ներքին ցանցի միջոցով իրացվել է 985.1 մլն խմ գազ, այսինքն` տեղի է ունեցել էական նվազում։
2019 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում իրացվել է 1 002.2 մլն խ.մ գազ` նախորդ տարվա 985,1 մլն խ.մ դիմաց:
Թեպետ 2019-ի գազի սպառման ծավալը համեմատաբար ավելացել է, սակայն 2017-ի ցուցանիշին դեռ չի հասել: Ընդ որում, որպես կանոն, նմազումն առավելապես կատարվում է բնակիչների ծավալների նվազման հաշվին: Վերջին շրջանում ավելացել են ավտոմեքենաների գազի լիցքավորման կայանները: Բնակչության կողմից ամենամեծ սպառումը եղել է 2017 թվականին, երբ սահմանին գազի գինը 150 դոլար էր, իսկ սպառողական գինը որոշակի սոցիալական խավերի համար սուբսիդավորվում էր: Այդ սուբսիդիաների վերացումից հետո գազի սպառումը նվազել է: Ավելին, եթե համեմատում ենք 2014 թվականի սպառման ծավալները 2019-ի սպառման ծավալների հետ, ապա տարբերությունը շատ քիչ է: Զուտ բիզնես շահավետության տեսանկյունից` Գազպրոմ Արմենիան պետք է շահագրգռված լինի, որ գազի սպառման ծավալները մեծանան, մինչդեռ 5 տարվա կտրվածքով էական աճ տեղի չի ունեցել, ավելին, առանձին տարիների սակագնով պայմանավորված, նվազել է:

Ընկերության պատասխանատուները տարբեր քննարկումների ժամանակ նշել են, որ  անձնակազմի թիվը որոշվում է տեխնիկական նորմատիվներով, հաշվի են առնվում, թե որքան և ինչպիսի տեխնիկական աշխատողներ են անհրաժեշտ խողովակաշարի յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Իսկ խողավակաշարն արդեն կա, և անկախ սպառման ծավալից` դրա պահպանման համար արվող ծախսերը չեն կարող կրճատվել: Հետևաբար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնելուց առաջ ընկերությունը պետք է լրջորեն հաշվարկի, թե բարձր սակագինը որքանով կնպաստի սպառման ծավալների աճին ու ընկերության շահույթի ավելացմանը: Մյուս կողմից նաև հայտնի ճշմարտություն է` գազը ոչ միայն ապրանք է, այլ նաև քաղաքականություն, որտեղ կարող են այլ հաշվարկներ ևս լինել:


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2251 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am