Ինչի «զոհը» դարձան Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից նվիրած: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,- ասել է Մելիքյանը:

ՔԿ պաշտոնյան հայտնել է, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:Նա հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխաբվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»: ՔԿ պաշտոնյան հայտնել է նաեւ, որ Կուտոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել:

Գեորգի Կուտոյանը շատ կարճ պաշտոնավարեց ԱԱԾ պետի պաշտոնում: Այդ կարճ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության տեսանկյունից երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցան մեր երկրում՝ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ 2018թ. ապրիլյան իշխանափոխությունը:
Այսինքն, Կուտոյանը անկախ ամեն ինչից մեծ ինֆորմացիայի կրող էր եւ ամենեւին նշանակություն չունի՝ անցնում էր նա որեւէ քրեական գործով, թե ոչ: Մինչ կպարզվի կատարվածն արդյոք ինքնասպանություն էր, թե սպանություն, դեպքն ինքնին զարհուրելի է եւ անհանգստացնող՝ հաշվի առնելով, որ նոր Հայաստանում այն երրորդն էր բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային մահերի շարքում: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյան, ում դեպքում ինքնասպանության վարկած առաջ քաշվեց ու ցայսօր դեպքի հանգամանքներն ու ոչինչ բացահայտված չէ, նախկին փոխոստիկանապետ Աշոտ Կարապետյան, որի մահը վրա հասավ Ռուսաստանում՝ անհայտ պայթյունի հետեւանքով: Բայց եթե Հայկ Հարությունյանն անցնում էր Մարտի 1-ի գործով ու տեղեկություններ կային, որ նրան ինչ-ինչ ցուցմունքներ էին պարտադրում, ապա Կուտոյանի դեպքում իրավիճակը այլ էր, բայց ոչ այնքան տարբեր, որքան արտաքուստ է թվում: Մամուլում տեղեկություններ կան, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը փակ հավաք է արել ուժայինների ղեկավարների հետ եւ հրահանգել լուծում տալ ՍԴ-ի հարցին, խնդիրն այն է, որ իշխանության թիրախում միայն ՍԴ-ն չէ, այլ նախկինների հետ կապված ցանկացած անձ, կառույց: Կուտոյանի շրջապատում էլ են խոսում, որ վերջին շրջանում նա բավականին ընկճված է եղել, չի բացառվում, որ նրանից էլ են որոշ ինֆորմացիաներ պահանջել ու անընդհատ պրեսինգի տակ պահել: Մի բան փաստ է, որ Կուտոյանի հետ կատարվածը զարհուրելի այս իրականության արդյունքն է: 90-ականների իշխանության հոգեզավակն ասես Հայաստան է կրկին բերել այդ տարիների արյունալի սպանությունների եւ առեղծվածային ինքնասպանությունների մթնոլորտը, վանոսիրադեղյանական բեսպրեդելը: Այս ատելության ու չարության մթնոլորտում բարի ծիլերի սպասելը պարզապես անմեղսունակություն կնշանակի, թե Կուտոյանը, թե Հարությունյանը «զոհը» դարձան այս քաոսային մթնոլորտի:

Անի Սահակյան

դիտվել է 4199 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am