Թուրքիայում ազատ են արձակել ձերբակալված ակադեմիկոսներից ոմանք
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ազատ են արձակվել Քոջաելիի համալսարանի 19 ակադեմիկոսներ։ Նրանց ձերբակալել էին նրա համար, որ նրանք ստորագրել էին իշխանություններին հասցեագրված կոչի տակ, որում նրանք կոչ էին անում դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում և «Քրդական հարցը» կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այդ կոչի համար Քոջաելիի դատախազությունն արտոնել էր նահանգում 21 ակադեմիկոսի ձերբակալությունը։
