Բացառված է՝ որևէ մեկը «պլստա»․ Լիլիթ Թումանյան (video)

Իշխանությունը կեղծ օրակարգ է ձևավորում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարևորագույն հարցերից: Այդ օրակարգի մասն էին կազմում՝ Մարիամ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի երկխոսությունը, Նիկոլ Փաշինյանի լուսանկարը քննիչի հետ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:

Ըստ Լիլիթ Թումանյանի՝ ԱԱԾ նախկին տնօրենը շատ լավ հասկանում էր, որ պաշտոնը թողնելուց հետո որոշակի ռիսկերի է բախվելու:

Հաղորդման մյուս հյուրի՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ ձերբակալությունների շոուներն այլևս արդյունավետ չեն. «Նիկոլ Փաշինյանը կամ պետք է իրեն ձերբակալի, կամ էլ Աննա Հակոբյանին, որպեսզի էֆեկտիվ շոու լինի»:

Հոգեբանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննվելն ու քննիչի հետ լուսանկար հրապարակելն այդ շոուի մասն էր:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի ու Մարիամ Փաշինյանի երկխոսությանը՝ Միհրդատ Մադաթյանն ասել է, որ Վանեցյանն այսօր չի խոսում, որովհետև իր՝ սպայի պատիվը թույլ չի տալիս. «Նիկոլ Փաշինյանը դրդում է, որ Արթուր Վանեցյանը խոսի, բայց քանի որ Վանեցյանն առաջնորդվում է պետության շահերով, դրա համար իրեն թույլ չի տալիս խոսել»:

Դասախոս, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանի գնահատմամբ էլ՝ Հայաստանի առջև այսօր ծառացած են բազում սոցիալական, քաղաքական խնդիրներ, մինչդեռ իշխանությունն ու ընդդիմությունը, բան ու գործ թողած այլ հարցերով են զբաղվում. «Եթե Արթուր Վանեցյանը տիրապետում է այնպիսի տեղեկության, որը վտանգ է ներկայացնում պետության համար, ապա նա պետք է անպայման խոսի»:

Միհրդատ Մադաթյանի կարծիքով մենք մոտ երկու տարի է ապրում ենք սերիալում. «Այսօր Մարիամիկի էմոցիոնալ գրառումն առավել մեծ արձագանք է ստանում, քան Մարալիկի ծննդատան փակումը. սա նշանակում է, որ մենք «Սանտա Բարբարայի» մեջ ենք»:

Խոսելով հանրապետության մի շարք ծննդատների փակվելու ու աշխատակիցների բողոքի ակցիաներից՝ հոգեբանը հորդորում է վերականգնել «տատմերների» ինստիտուտը. «Նույնիսկ ադրբեջանցի հղի կինն է սուրբ: Ծննդատներ փակելով տեսնում եմ ծնելիության միտումնավոր իջեցում»:

Լիլիթ Թումանյանն էլ ցավով նշում է, որ ծննդատների փակումը բերելու է մանկական մահացությունների թվի աճ. «Ունենալու ենք գյուղերի հայաթափում, բնակչության թվի կրճատում»:

դիտվել է 2113 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը Բացառիկ կադրեր Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից (video) Թող տղամարդկություն ունենա՝ հրաժարական տա (video) Գոհարը նորածին երեխա ունի․ մանրամասներ՝ ինչու և ինչպես են բերման ենթարկել Ղումաշյանին (video) Մեկա՛՝ իջնելու եք, իջնելու եք ու պատասխան տաք․ անհետ կորածի հարազատն՝ ԱԺ-ում (video) Թուրք սրիկաների հետ համագործակցածները պետք է ջրի երես ելնեն. Անաստաս Իսրայելյան (video) Նախընտրական ծրագրում Վեհափառին «հանգստի կոչելու» թեզ ամրագրելը հակասահմանադրական դրույթ է. Արշակ Սրբազան Վախկոտնե՛ր, կանանց դե՞մ եք կռիվ տալիս․ Ալիկ Ալեքսանյան (video) «Նիկոլի ողջ դեմքը բացահայտվեց. ի՞նչ էր ուզում ասել Դավիթին կալանավորելով․ Էլեանորա Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am