Նիկոլ Փաշինյանի ուժերից վեր է վերցնել մեդիա դաշտը


Լրատվամիջոցներին սպառնալն ու պիտակավորելը Հայասատանի լրագրող վարչապետի սիրելի զբաղմունքն է դարձել: Կառավարության նսիտում նա նորից անդրադարձել է լրատվամիջոցներին և հայտարարել, թե այսօր Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիք կա, որոնց լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»:
« Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում»: Մեր ժողովուրդը մեզ դրա համար շատ է մեղադրում, բայց անկեղծ ասած, ես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետեւ նման հեռուստաընկերությունների գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների ու մետաստազների: Դա հեշտացնում է մեր աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասել է Փաշինյանը: Թե որոնք են այդ երկու հեռուստաընկերությունը` Փաշինյանը չի ասել, թեպետ ենթադրելը բարդ չէ: Նման պիտակավորումը առաջին հերթին ուղղակի ապառնալիք է գովազդատուներին, որոնք, բնականաբար չեն ցանկանա գովազդ տալ «Կոռուպցիա գրուպ» հեռուստաընկերությանը:
Փաշինյանն անդրադարձել է նաև գովազդային դաշտին և նշել, թե հեռուստատեսային շուկայում որոշակի մենաշնորհային դիրք կա, որը նախկին իշխանության ձեռքում է։ «Պետք չի թաքցնել, որ այդ գործառույթը գտնվում է ՀՀ նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո եւ մենք այս ուղղությամբ պետք է շարունակենք աշխատանքը: ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայի գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշը, ըստ որի էլ՝ բաշխվում են գումարները, և, ըստ էության, գովազդային գումարների բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է»,- ասել է Փաշինյանը։
Եթե նախկինում ՀՀ որևէ ղեկավար իրեն թույլ տար որևէ ԶԼՄ-ի մեղադրել կոռուպցիայի մեջ, թերևս անմիջապես կհռչակվեր բռնապետ: Եթե որևէ ղեկավար այսպես ուղղակի խոսում է ինֆորմացիոն հոսքերի և գովազդային շուկայի վերահսկաման մասին, նշանակում է` նա ուզում է այս դաշտն ամբողջությամբ վերցնել:
Նիկոլ Փաշինյանը հավանաբար ուզում է վերադառնալ այն ժամանակներին, երբ ԶԼՄ-ները «գլավլիտի» կենթարկվեն: Բայց եթե անգամ ոչ թե 2, այլ 5 հեռուստաընկերություն էլ զրկվի եթերից, միևնույնն է` այսօր արդեն ինֆորմացիոն դաշտի թելադրողը ամենակարող համացանցն է, որը վերահսկելը Նիկոլ Փաշինյանի ուժերից վեր է: Ընդհանարապես Հայաստանում խոսքի ազատությունը վաղուց հատել է վերահսկելիության ռուբիկոնը: Առնվազն տարօրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանը զարմանք է հայտնում, որ եթերներում տեսնում է մարդկանց, որոնց նկատմամբ գործեր են հարուցված: Ցանկացած մեղադրյալի համար անմեղության կանխավարկածի իրավունք կա, հատկապես, որ դատարանի որոշում` մեղքն ապացուցելու վերաբերյալ, դեռ չկա: Փաշինյանը, հավանաբար մոռացել է, որ ժամանակին ինքը լինելով մեղադրյալ` մասնակցել է քաղաքական գործընթացների, գտնվելով բանտում` հրապարկել է նյութեր :


Հայկ Դավթյան

դիտվել է 1353 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am