Սոցիալական ճգնաժամի խորացում. գազի գինը կթանկանա՞

 

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Տևական ժամանակ կառավարությունը, ինչպես նաև անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացումներ էին հնչեցնում, թե ռուսական կողմի հետ բանակցություններ են տարվել, որ գազի գինը 2020 թվականին չի բարձրանալու: Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է` գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերել է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով և հիմնավորել գազի գնի թանկացումը:
Ինչպես հայտնի է `2019 թվականի սկզբին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանագլխին թանկացել որ 15 դոլարով: Այն ժամանակ սահմանվեց 1000 խմ դիմաց 165 դոլար գինը, մինչ այդ գործող 150 դոլարի փոխարեն:
Այն ժամանակ իշխանությունները խոսքները մեկ արած պնդում էին, թե սահմանագլխին գազի գնի բարձրացումը գազի ներքին սպառողական գնի վրա չի ազդելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայատարարեց, որ ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:
Ըստ էության 2019-ի ընթացքում սպառողական գինը չբարձարացավ «Գազպրոմի» ներքին ռեսուրսների հաշվին է, բայվ ինչպես երևում է` դրա ժամկետը ևս սպառված է: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ից «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցության արդյունքում 2019 թվականին գնի բարձրացում չի եղել, << բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասել է նա:
Գազի գնի բարձրացումն իսկական «նվեր» կլինի առանց այդ էլ սոցիալական բեռի տակ կռացած հասարակության և առանց ահդ էլ հազոր ու մի չիրագործված խոստումների ձեռքը կրակն ընկած իշխանության համար:
Գազի թանկացումը սոցիալական ճգնաժամը լրջորեն կխորացնի: Իհարկե, եթե բարձրացումը տեղի ունենա գարնանը, հետևանքերն առավել տանելի կլինեն, բայց հատկապես ձմռանը բարձր գինը մարդկանց ընտանեկան բյուջեների վրա խորը ճեղքցածք կթողնի: Գազի թանկացումը բացասական կանդրադառնա նաև տնտեսության վրա, որի հետևանքով կթանկանան հացը, ծառայությունները, տրանսպորտը:
Կառավարությունը գազի գնի թանկացման դեմն առնելու երեք տարբերակ ունի` կամ պետք է շարունակի ճնշումներ գործադրել «Գազպրոմ Արմենիա»-ի վրա, որպեսզի հրաժարվի բարձրացման մտքից, կամ պետք է փորձի ռուսական կողմի հետ լեզու գտնել, որ սահմանագլխին գազի գինը էժանացվի, կամ էլ պետք է պետական բյուջեից սուբսիդավորի գազի գնի բարձրացումը: Առաջին երկուստ քիչ հավանական տարբերակներ են, իսկ երրոդն էլ` մեղմ ասած ազնիվ չի լինի հարկատուներիս նկատմամբ:


Հայկ Դավթյան

դիտվել է 1701 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am