Նիկոլ Փաշինյանն էլ իր Հաց բերողը կունենա

Դատարանը երեկ բավարարեց մեկ ու կես տարի անազատության մեջ անցկացրած Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Այս փաստն ինքնին տագնապ ներշնչեց ՝ուրեմն գեներալի կյանքին վտանգ է սպառնում, հակառակ դեպքում նրան հաստատ ստորագրությամբ բաց չէին թողնի, ինչն անում էին արդեն մեկուկես տարի։ Որ Մանվել Գրիգորյանը հիվանդ է եւ կալանքի հետ անհամատեղելի է նրա հիվանդությունը, ահազանգում էին թե նրա պաշտպաններ, թե գեներալի արտաքին տեսքն էր այդ մասին փաստում, բայց իշխանությունն ու դատարանը սառն անտարբերությամբ էին արձագանքում այդ ահազանգերին, ինչպես նախկիններն էին երկու տարի առաջ անհաղորդ հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մասին նմանատիպ կոչերին ։
2 օր առաջ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժին։ Իշխանությունները հասկացան, որ բազում հիվանդություններ ունեցող մարդը կարող է բանտում մահանալ,դա կլինի հերթական խայտառակությունը հետհեղափոխական Հայաստանի համար, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, փոխարենը մարդկանց սպանում են բանտում։

2017 թվականի մարտի 6-ին ԱԺ պատգամավորների միջնորդությամբ ազատ արձակեցին Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող «Հաց բերողին»։ Նա ազատության մեջ ապրեց ընդամենը 10 օր։ Նրա մահվան պատճառը համարեցին երկարատև հացադուլը բանտարկության մեջ, դա էր պատճառը, որ օրգանիզմը թուլացել էր,հյուծվել ու պայքարը կյանքի համար դարձավ անհնար։ Որ Հաց բերողի մահը մնացել է նախկին իշխանության եւ անձամբ ներկայում էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խղճին, այդ մասին բազմաթիվ իրավական հիմնավորումներ կան, վերջերս էլ Արփինե Հովհաննիսյանը բացահայտեց, որ իրական պատասխանատուն Արթուր Դավթյանն էր։

Անկախ ամեն ինչից՝ գեներալը կապրի, թե ոչ, նույն քաղաքականությունն է տանում հեղափոխական իշխանությունը։ Մարդկանց բանտերում կտտանքների ենթարկել, հասցնել մահվան դուռն՝ առանց ապացուցելու նրանց մեղքը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ դիպուկ էր բնութագրել՝ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարելով, որ 21–րդ դարում մենք ունենք կտտանքներ. Հատուկ քննչական ծառայությունը շատ դատական պրոցեսներում դարձել է ինկվիզիցիայի շտաբ։
Նրա խոսքով՝ անընդունելի է նման աշխատելաձեւը. «Դու արդեն պատժել ես մարդուն, դատարանը նրան վաղը կարդարացնի, բայց այդ դատը կլինի 3 տարի հետո, ինքը 3 տարի նստած կլինի։ Սա անընդունելի է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան կա»։

Այսօր արդեն տեղեկություններ կան, որ տուշոնկաների մասին ԱԱԾ-ական կլիպը մոնտաժել է անձամբ իմքայլական Արեն Մկրտչյանը, ով վարչապետի խորհրդականն էր։

Անի Սահակյան

դիտվել է 2771 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am