Ինչու այսքան խեղճ ու կրակ` Արայիկ Հարությունյան

Օրերս Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ»-ի հյուրը տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էր, ով հաղորդման ողջ ընթացքում գովեստի խոսքեր հնչեցրեց Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հասցեին։ Ընդհուպ` նրան համարեց հերոս, ով կռվել է արցախյան ազատամարտում, մեծ ներդրում ունի Արցախի կայացման, տնտեսական զարգացման հարցում։

Հաղորդավար Անժելա Թովմասյանը այս անվերջ գովեստներից հետո հարց ուղղեց պարոն Բագրատյանին՝ ինչպե՞ս հասկանալ Արայիկ Հարությունյանը, ով տասը տարուց ավելի ճանապարհ է անցել Արցախի եւ ՀՀ իշխանությունների հետ, երբեւէ հրապարակային քննադատական խոսք չի հնչեցրել այդ իշխանությունների հասցեին, մեկ անգամ չի բարձրաձայնել, որ այսինչ հարցը սխալ քաղաքականությամբ է տարվում, հիմա բարոյակա՞ն է արդյոք այս անմնացորդ նվիրումը հեղափոխական իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի ակտիվացումից վայրկյաններ անց, Հարությունյանը որոշեց ավտոբուսներով մարդ բերել Հայաստան, արդյոք դավաճանություն չէ նախկինների նկատմամբ։

Սակայն Հրանտ Բագրատյանն էլ ավելի ուժգին պաշտպանեց իր բարեկամ-ընկեր Արայիկ Հարությունյանին ու կրկին հարցեր առաջացրեց Անժելա Թովմասյանի մոտ։ Վերջինս փորձեց հակառակվել՝ եթե դուք ասում եք, որ Հարությունյանը հերոս է, ինչո՞ւ իր հերոսությունը, բարոյական նկարագիրը չի դրսեւորվում այն ժամանակ, երբ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Արցախից հազար մարդ ահազանգ հնչեցրեց, իսկ նախկին վարչապետ Հարությունյանի ձայնն այդպես էլ չլսվեց։ Կամ ինչու վերջինս չընդվզեց, երբ հետեւողականորեն նվաստացնում էին Արցախի հերոսներին, քաղաքական ու քրեական հետապնդման ենթարկում նրանց, նախագահի հասցեին վայրահաչում այս իշխանությունները։ Բագրատյանը նույն համառությամբ շարունակեց պաշտպանել, ասելով նաեւ, որ այդ հարցերը պետք է ուղղել անձամբ Հարությունյանին։ Ի պատասխան այս հաղորդման, Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եւ դիմել Հրանտ Բագրատյանին․ «Զարմացած եմ Հրանտ...
Սիրելի՛ Հրանտ Բագրատյան։ Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան...Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետեւած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետեւում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երեւանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե եւ քաղաքական կարիերաս...»

Նախ չգիտես` ինչու այս ընկերը հերոսություն է ներկայացնում Բագրատյանի հետ ընկերությունը, այն դեպքում, երբ ցանկացածին պատիվ կբերի Բագրատյանի՝ մեծ մտավորականի եւ անգերազանցելի տնտեսագետի հետ միայն շփումը։ Բայց ամենաուշագրավը՝ Հարությունյանը անամոթաբար հետապնդում իրականացնելու մեջ է մեղադրում այն իշխանությանը, որի հետ աշխատել է հենց ինքը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչեւ հիմա սատարել եւ սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետեւայլը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա»։

Ներեցեք, պարոն Հարությունյան, ամենեւին պարտադիր չէ խոսել, ձեր քայլերն արդեն իսկ մատնում են ձեր սկզբունքներն ու էությունը։ Հասկանալի է, անշուշտ, որ ամեն գնով ցանկանում եք բազմել նախագահի պաշտոնին, բայց կյանքում ցանկացած պաշտոնից ու կոչումից ավելի թանկ պատիվն ու արժանապատվությունն են։ Քանի դեռ ուշ չէ, բարեկամաբար խորհուրդ ենք տալիս կանգ առեք, վերջապես ձերբազատվեք այդ նիկոլամանիայից, որովհետեւ կյանքը ցույց է տվել, որ Նիկոլի հետեից վազեն, դիմացից, թե ոտքերի տակ թավալվեն, միեւնույն է՝ նա իր շահերն ու հաշվարկներն ունի եւ առավել եւս՝ նրան խորթ է ընկերությունն ու հավատարմությունը։ Այնպես որ հանուն Նիկոլի մի ոտատակ տվեք ձեր ընկերներին։

Ինչ վերաբերում է Անժելա Թովմասյանի մասին ձեր այն դիտարկումներին․« Թող ների ինձ լրագրողական համայնքը, բայց եթե այդ կոչումը կրող մեկը ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար ի լուր աշխարհի անձի արժանապատվությունն է վիրավորում, իր գործունեությամբ անպատվում է այդ մասնագիտությունը եւ լրագրող կոչվելու իրավունք չունի», ապա միայն կասենք՝ Ձեր կարծիքը միայն պատիվ է բերում Անժելա Թովմասյանին, ճիշտ հակառակն ամոթալի կլիներ։

Անի Սահակյան

դիտվել է 6545 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am