Մի սելֆիի պատմություն

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային գրաֆիկն անփոփոխ է։ Սելֆի, «տնտեսական թռիչքի» մասին գրառում, գրառման ջնջում, նոր գրառում, տեսանյութ՝ իր մասնակցությամբ, տեսանյութ՝ իր ողորմությամբ, բլթոց, սելֆի ...

Հետհեղափոխական սկզբնական փուլում գրաֆիկի մեջ մտնում էր նաև փողոցն ու հանրահավաքը, բայց փողոցն արդեն իր դեմ են փակում, իսկ հանրահավաքացու զանգված իր կողքն այլևս չի մնացել (Բրեգովիչին ամեն անգամ չես կանչի, ամեն օր Նոր տարի չես հայտարարի)։ Այնպես որ աշխատանքային գրաֆիկի մասով վերևի պարբերությունում նշվածն է։

Երեկ սելֆիի հերթն էր։

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,–ֆեյսբուքյան էջում գրել էր երկրի թիվ մեկ սելֆիստը՝ քննիչի աշխատասենյակում արված լուսանկարին կից։

Փաշինյանը ժողովրդավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարություն է խաղում։ Ուզում է ասել, որ իր ղեկավարած թավշյա Հայաստանում անգամ պետության ղեկավարն է քննչական կանչվում, էլ ուր մնաց, թե վարչապետի հակառակորդները չկանչվեն։ Բայց սելֆին մատնում է խաղը։

Սելֆին հակահեղափոխականորեն ցույց է տալիս, թե ինչպիսի տիրական հայացք ու ներքին ժպիտ կա Փաշինյանի դեմքին և ինչպիսի հեզություն, հնազանդություն՝ քննիչի դեմքին։

Քննիչն անբնական ձևով նայում է համակարգչին այն պահին, երբ Նիկոլը չխկացնում է հեռախոսը։ Մինչդեռ քննիչի բնական ռեակցիան այն պիտի լիներ, որ զարմացած կամ գոնե զգաստացած նայեր վարչապետի հեռախոսի ուղղությամբ։ Բնական կլիներ նաև ժպտացող քննիչի դեմքը։ Բայց քննիչը չի ժպտում։ Նա աշխատանքային վիճակի մեջ է։ Երևի համակարգչի օգնությամբ նայում է, թե ով է հաջորդ հարցաքննվողը, որի անունը հնչեցրած կլինի... սելֆիամոլ և քննվող վարչապետը։

Քննիչը սելֆիում չի նայում հեռախոսի ուղղությամբ, քանզի հրահանգ է ստացել «քննվող» վարչապետից՝ հեռախոսի կողմը չնայել ու աշխատանքային դիրք ընդունել։

Քաղաքական հետապնդման տարրերն այստեղ ակնհայտ են։ Պարզ է, որ քննիչի սենյակից նման սելֆի անելուց առաջ Քննչական կոմիտեն վարչապետի քմահաճույքներին կից դուքյանի է վերածվել (դա «զռռում» էր նույնիսկ Քննչական կոմիտեի ղեկավարի «շոպլիկական» պահվածքից, երբ դիմավորում ու ճանապարհում էր «քննվող» վարչապետին)։ Իսկ դրանից հետո քմահաճույքների սելֆին պարտադիր պրոցեդուրա է։ Հատկապես որ հետագայում կարող է նման սելֆիի հնարավորություն չլինի, երբ որ Փաշինյանը հայտնվի նույն հիմնարկում, բայց արդեն այլ քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում։ Բայց քանի դեռ այդ կոնֆիգուրացիան չկա, կարելի է սելֆի անել ու զբաղեցնել պողոսներին։

Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 709 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am