Պուտինի վարչապետի ինտրիգը. Հայկական համացանցը՝ թոհուբոհի մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ:

Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին, հիշեցնենք, լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է նրան նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Նա փաստորեն առաջարկել է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:

Բացի այս, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում: Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմից Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:

Եվ ահա, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:
Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը: Միշուստինի մասին տեղեկություններ ռուսական մամուլում շատ չեն: Ըստ Կրեմլի կայքի՝ վերջին անգամ նախագահ Պուտինը նրա հետ անցած տարվա նոյեմբերին էր հանդիպել՝ Հարկային ծառայության մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ով է Միխայիլ Միշուստինը... Նա ծնվել է 1966-ին Մոսկվայում: 1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը, իսկ 1992-ին՝ այդ բուհի ասպիրանտուրան: Տնտեսական գիտությունների դոկտոր է:

1992-ից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակն է «ներգրավել արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան»: 1995-96 թվականներին եղել է Մոսկվայի թեսթային լաբորատորիայի գլխավոր տնօրեն Լևոն Ամդիլյանի տեղակալը, ավելի ուշ դարձել է Միջազգային համակարգչային ակումբի կառավարման խորհրդի նախագահ:

1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը: 1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Այնուհետև աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:

2010-ին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար: 2013 թվականից համատեղության կարգով հանդես է գալիս որպես ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:

ՌԴ վարչապետի թեկնածուն ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում: Հայտարարագրված եկամուտը 2018-ին կազմել է 18 մլն 993 հազար ռուբլի: Պարգևատրվել է Պատվո շքանշանով և այլ շքանշաններով Հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Հայաստանյան համացանցային տիրույթում ակտիվորեն քննարկվում են Միխայիլ Միշուստինի՝ կիսով չափ հայ լինելու տեղեկությունները: Հրապարակվում են լուսանկարներ՝ նրա երևանյան այցից: Նույնիսկ նշվում են, որ ռուսական կառավարությունում երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է լինելու Միխայիլ Միշուստինը:

Ինչևէ, եթե նույնիսկ դա այդպես է, Միխայիլ Միշուստինը կիսով չափ հայ է, դա Հայաստանի հանդեպ հազիվ թե քաղաքականության փոփոխություն ենթադրի: Ռուսաստանի կառավարության ղեկավարն աշխատելու է Ռուսաստանի պետության շահերին համահունչ՝ անկախ նրա հայկական արմատներից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7391 անգամ
Լրահոս
Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի. «Հրապարակ» Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. Ժողովուրդ 12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ» Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է. «Հրապարակ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am