Աղվան Հովսեփյանն ու Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գաղտնիք ունեն

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար եւ նույն գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս հայտարարեց, որ որ Մարտի 1-ի գործով դատախազական հսկողությունը եղել է սովորականից տարբերվող, այսինքն՝ դա չի եղել զուտ փաստաթղթային կամ զուտ դատավարական հսկողություն։ «Նախ ամենակարեւորը՝ հսկողությունն իրականացնում էր անձամբ հանրապետության գլխավոր դատախազը։ Ես՝ որպես քննչական խմբի ղեկավար, բոլոր հարցերը քննարկել եմ հանրապետության գլխավոր դատախազի, ՀՔԾ պետի հետ, եւ այդ քննարկումներն ու շփումները եղել են ամենօրյա, ամենժամյա եւ գիշեր-ցերեկ։ Եվ նույն այդ լրատվամիջոցների հետ մշտական հանդիպումները գլխավոր դատախազի նախաձեռնությունն էր։ Կամ՝ նույն Գեղամ Պետրոսյանին գլխավոր դատախազը հանձնարարել էր, եւ նա ոստիկանության զորքերի սպառազինությունում եղած զենքերով, այո, կրակոցներ արել է եւ տրամադրել, էս պահին չեմ հիշում, էլի մի անհեթեթ լուր էին տարածել՝ դա հերքելու հետ կապված։ Ինչու ես շեշտեցի գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի ներգրավվածությունը, որովհետեւ շատ կարեւոր էր նաեւ նրանց այդ բազմամյա քննչական փորձը»:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործը իսկզբանե, իր քննության, հսկողության տակ է վերցրել այսօր արդեն նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, ով երբեմն-երբեմն հայտնվում է հեղափոխական իշխանիկների կողքին: Սակայն ի զարմանս շատերի, Հովսեփյանի կարգավիճակն այդպես էլ վկայից մեղադրյալի չի փոխվում: Ի դեպ, պատահական չէ, որ երբեմն իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, այլ քաղաքական բնույթի գլխավոր դատախազ և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ:

Հիմա հարց է առաջանում՝ ինչու Նիկոլ Փաշինյանը հրապարակ չի բերում Աղվան Գառնիկիչին, ինչու նա չի հայտնվում Մարտի 1-ի գործով մեղադրայլների կողքին:

Ի վերջո, Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաինյանի համար կենաց-մահու հարց է եւ այս առումով կարելի է բացառել ցանկացած կոմպրոմիս, ցանկացած մեկի հետ: Իսկ Աղվան Հովսեփյանի պատասխանատվության մասին ոչ հեռավոր անցյալում բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը: Ինչու Աղվան Հովսեփյանը պատասխանատվության չի ենթարկվում, մի՞թե դա նաեւ պետք է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ բխում է նախեւառաջ իր շահերից, կամ մեկմեկու շահերից, միգուցե գործը վերահսկող դատախազի հետ կատակ անել չի կարելի, քանի որ ինքն էլ է լուրջ ինֆորմացիաների տիրապետում Մարտի 1-ի գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 4756 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am