Ադրբեջանցիները հրթիռակոծել են Ռամիլ Սաֆարովի ծննդավայրը
Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ապրիլի 3-ին ադրբեջանական կողմը «Սմերչ» զինատեսակով հարվածել է նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուր-բեյլի գյուղին: «Կարո՞ղ եք գուշակել, թե ադրբեջանցիներն ապրիլի 3-ին ո՞ր գյուղին են «Սմերչ»-ով խփել: Ո´չ ավել, ո´չ պակաս՝ իրենց հերոս Ռամիլ Սաֆարովի ծննդավայրի՝ նախկին Ջեբրայիլի շրջանի Շյուքյուր-բեյլի գյուղին: Հրթիռն ընկել է գերեզմանոցում եւ չի պայթել»,- գրել է Բեգլարյանը: Նա գրառմանը նաեւ չպայթած հրթիռի եւ գերեզմանոցի լուսանկարն է կցել:
