Տանը` տատմերերի օգնությա՞ մբ, թե՞ նրանց արագիլն է բերելու. փակվող ծննդատների ցանկը

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային ծննդատները փակելու որոշումը կայացնելուց առաջ, թերևս կարող էր մի շատ պարզ հարց ուղղել ինքն իրեն. Այդ ծննդատները ժամանակին ինչո՞ւ են բացվել: Այս հարցի պատասխանն առավել քան հստակ է: Բացվել են, որ մարդկանց համար ծննդօգնությունն ավելի հասանելի և մատչելի լինի, որ մարզերից մարդիկ չհասնեն ավելի խոշոր համայնքներ: Այսինքն `ժամանակին մարզերի քիչ թե շատ խոշոր բնակավայրերում ծննդատներ բացելով ` պետությունը բարձր ծնելիութան քաղաքականություն է վարել: Նախարար Թորոսյանը այս պարզ ու կոնկրետ հարցերի պատասխանների մտածելու փոխարեն, հրապարակել է փակվող ծննդատների ցուցակը: Սա այն դեպքում, երբ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ հայտարարում էր, թե 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է հասնի 5 մլն-ի: Այստեղից առաջանում է հաջորդ պարզ հարցը` այդ 5-մլն-անոց Հայաստանի նորածինները որտե՞ղ են ծնվելու` տանը` տատմերերի օգնությա՞ մբ, թե՞ նրանց արագիլն է բերելու: Իսկ ավելի լուրջ` առողջապահության նախարարի վարած քաղաքականությունը փաստացի եկել է հերքելու Փաշինյանի 5- մլն բնակչությամբ Հայաստան կառուցելու խոստումը: Կամ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ստել է ասելով, թե բնակչությունը նման աճ է ունենալու, կամ էլ Արսեն Թորոսյանը շարքային հակահեղափոխական է: Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում նախատեսվում է փակել`
1.Մարալիկ
2. Եղվարդ
3. Մասիս
4. Վարդենիս
5. Թալին
6. Արագած
7. Արտենի
8. Ծաղկահովիտ
9. Արծվաբերդ
10. Աչաջուր
11. Քաջարան
համայանքների ծննդատները։
Հիմնավորումն այն է, թե մարզային ծննդատները բարձրակարգ մասնագետներ և նոր սարքավորումներ չունեն: Շատ հղիներ, հեռավոր գյուղերից գալիս են Երևան, Գյումրի և ուրիշ մեծ քաղաքներ, որովհետև նրանք իրենց և իրենց ապագա բալիկի կյանքը չեն վստահում տեղացի մասնագետներին:Իսկ Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարությունը թիվ է սահմանել` ծննդատանը պետք է տարեկան առանվազն 150 երեխա ծնվի, որպեսզի հիմնարկը չփակվի:
Սա աբսուրդային տրամաբանություն է, որովհետև նույն կերպ, շատերին կարող է և դուր չգալ իրենց համայնքի դպրոցը, որովհետև նրանց պայմանները համեմատելի չեն Երևանի դպրոցների հետ: Բայց դա ամենևին չի նշանակում, թե գյուղական դպրոցները պետք է փակվեն: Ծննադատներն ու դպրոցները փակվում են այն ժամանակ, երբ մեռնում է բնակավայրը:  

Հայկ Դավթյան

դիտվել է 1602 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am