Գեներալ Մանվելի գործով ցուցմունքներ կլինեն, թե ինչու ավելի վաղ ազատ արձակման որոշում չեն կայացրել

 

Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել: Դատարանը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով նրա օրեցօր ավելի վատթարացող առողջական վիճակը, որը վաղուց անհամատեղելի էր կալանավայրի և քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային պայմանների հետ: Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում: Ըստ էության այն, ինչ կատարվել է Մանվել Գրիգորյանի հետ վերջին մեկուկես տարում, խոշտանգում է մարդու իրավունքի միջազգային նորմերի տեսանկյունից: Բժշկական ցուցումներով` Մանվել Գրիգորյանը, հնարավոր է, չկարողանա դուրս գալ հիվանդության կրիզիսից: Եթե նա իր մահկանացուն կնքեր բանտում, իշխանությունը ստիպված էր լինելու ստանձնել խոշտանգման պատասխանատվությունը: Հենց այս պատճառով էլ դատարանին ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել` նրան ազատ արձակել կենդանության օրոք: Բայց սա ամենևին չի նշանակում, թե տեղի ունեցած խոշատնգման փաստը երբևէ տեղական կամ եվրոպական դատարանում չի կարող հաստատվել: Առողջական խնդիրների մասին հետազոտությունների արդյունքները միշտ կարելի է ներկայացնել դատարան և անգամ հետմահու վիճարկել կալանքի իրավաչափությունը: Ընդ որում, Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը դատարանի որոշմամբ դեռևս ապցուցված չէ: Նրա հետ կապված դատական բոլոր նիստերը վերաբերել են բացառապես կալանքին, իսկ առաջադրված մեղադրանքի բուն դատավարական փուլը դեռևս չի սկսվել: Հայտնի տուշոնկա-շոուից հետո փաստարկված տեղեկատվություն և ապացույցներ, այդպես էլ չներկայացվեցին: Բայց եթե անգամ նա մեղավոր է, քանի դեռ չկա դատարանի որոշում, իսկ փոխարենը ակնհայտ է, որ ի սկզբանե կային առողջական լուրջ խնդիրներ, նրան կալանքի տակ պահելը հանցագործություն էր: Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորները, դատախազներն ու քննիչները, ինչպես նաև բժշկական հանձնաժաղովի այն անդամները, ովքեր ստիպված կամ պարտադրված եզրակացություն էին տալիս, թե նրա առողջությունը համատեղելի է եղել կալանավայրի հետ, գուցե մի օր ցուցումունքներ տան, թե իրենք ինչու ավելի վաղ գեներալին չէին ազատում կալանքից: Ի վերջո, կյանքը բումերանգ է: Խոսակցություններ կան, որ Մանվել Գրիգորյանի դեմ պահանջ է դրվել` ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ` Մարտի 1-ի գործով, որին նա չի համաձայնվել: Տվյալ պարագայում անգամ կարևոր չէ, թե որքանով են այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Փաստն այն է, որ հայ մարդը, ով մեծ ավանդ է ունեցել արցախյան ազատամարտում, մարդու իրավուքնների կոպտագույն խախտմամբ պահվել է բանտում: Զրկված լինելով անհրաժեշտ բուժումից` ի վերջո հասել է մահվան եզրին: Սա չափազանց ծանր բեռ է պետության համար: Իշխանության մեծագույն արժանիքը հումանիզմն է, ոչ վրեժխնդրությունը, իսկ պատմության հետ առերեսվելու խնդիր ամեն դեպքում կլինի:
Առողջություն գեներալին:


Հայկ Դավթյան

դիտվել է 2032 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am