Փաշինյանը դիմակայում է Մարտի 1-ի գործի բացահայտմանը

Որ իշխանությունը չունի ցանկություն Մարտի 1-ի գործը բացահայտելու, այլեւս անհերքելի իրողություն է դառնում: Մի քանի օր առաջ, գործով անցնող նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով 2019 թվականի սեպտեմբերից մեղադրյալի կարգավիճակում է, հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության չի կանչում։
Սարգսյանը պնդում է՝ շարունակում է զրկված մնալ ազատ տեղաշարժի իր իրավունքից ու հարցնում է. «Ու էսպես քանի՞ տարի»։
«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։ Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, ոչ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,- ասում է Ալիկ Սարգսյանը։ Նախկին ոստիկանապետը իր սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է դիմում գրել ու խնդրել, որ իրեն կանչեն հարցաքննության։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար եւ նույն գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս նույնպես ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան եւ մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որից հետո նա կկարողանա անարգել վերադառնալ Հայաստան եւ ներկայանալ նախաքննության մարմնին։ Բայց դատախազությունը դիմումն ուղարկել է ՀՔԾ, այստեղից էլ մերժում են ստացել։ Այս առնչությամբ Մոսկվայում գտնվող Վահագն Հարությունյանն անձամբ է հայտարարել.
«Այո, չի բավարարվել իմ պաշտպանի դիմումը, ինչը, ճիշտն ասած, ինձ համար ե՛ւ հասկանալի էր, ե՛ւ անհասկանալի, համենայնդեպս, իրավական առումով՝ անհասկանալի, որովհետեւ երկար ժամանակ է՝ խափանման միջոց իմ նկատմամբ չկար, վերջին փուլում դա վիճարկված էր վճռաբեկ դատարանում, որի պատասխանը, զարմանալի զուգադիպությամբ, ստացվեց մեր՝ հետախուզումը դադարեցնելու խնդրանքով դիմումը հասցեագրելուց հետո։ Դրանից հետո արդեն ստացվեց ՀՔԾ-ի պատասխանը։ Այսինքն՝ դատախազությունից ուղարկեցին ՀՔԾ, էնտեղից էլ պատասխանեցին, թե, իբրեւ, անհիմն լինելու հիմքով մերժվում է։ Մեկուկես տարի ՀՔԾ-ն եւ նրա տարբեր արբանյակներ կուրծք էին ծեծում, գոռում, թե, իբրեւ, ես թաքնվել եմ, խուսափել եմ քննությունից եւ այլն։ Եվ եկել է պահը, երբ ես կարողացել եմ ստեղծել հնարավորություն՝ ընդմիջում իմ բուժման գործընթացում, եւ գերադասեցի օգտագործել էդ ժամանակահատվածը եւ վերադառնալ Հայաստան՝ էդ բոլոր խոսակցություններին վերջ դնելու համար, բայց ստանում եմ նման պատասխան»,- ասել էր Վահագն Հարությունյանը։

Նույն կարգավիճակում է նաեւ գործով մեղադրյալ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով մի քանի հարցազրույց է տվել ու վստահեցրել, որ չի խուսափում իրավապահ մարմիններից, եթե դադարեցնեն հետախուզումն, ինքը ՌԴ-ում դասախոսություններն ավարտելուն պես կվերադառնա Հայաստան: Սակայն իշխանությունը չի ցանկանում այս մարդկանց ներգրավվել գործում, իսկ հետախուզման մեջ գտնելով եթե փորձեն գալ Հայաստան, ապա նրանց հենց օդանավակայանից կալանավայր կուղեկցեն: Իսկ այս պարագայում դժվար թե որեւէ մեկը ինքնաձաղկման գնա:

Ինչ է ստացվում, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հակառակ իր հայտարարությունների, ամենեւին էլ մտադրված չէ բացահայտել Մարտի 1-ի գործը, իշխանության խնդիրը միայն աղմուկ բարձրացնելն է եւ շոու սարքելը, էլ չենք ասում, որ տպավորություն կա, որ իշխանությանը կարծես ձեռ է տալիս, որ այդ մարդիկ գտնվեն դրսում ու չվերադառնան, չներկայանան քննչական մարմիններին: Պատահական չէ, որ Ռուբեն Հայրապետյանն էլ խոստովանեց, որ իրեն նախապես զգուշացրել են հեռանալ Հայաստանից, բայց ինքը գնացող չէ: 
Այս իրողությունը, նշված փաստարկները ցույց են տալիս, որ Մարտի 1-ի թմբկահարմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը դիմադրում է այդ գործի բացահայտմանը:

Անի Սահակյան

դիտվել է 4956 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am