Նիկոլ Փաշինյան, ինչու՞ առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատու Թորոսյանին չես ասում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում (video)

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ կայացնում է գաղտնի որոշումներ։ Կա որոշում փակել հանրապետության տարածքում գտնվող մի շարք ծննդատները։ Նման որոշում կարող է կայացնել միայն Կառավարությունը, բայց այդպիսի որոշում Կառավարությունը չի կայացրել։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար , բժիշկ Նունե Ավանեսյանը։ Բժշկուհու խոսքով՝ ծննդատների փակվելն իրականացվում է վարչարարության խախտմամբ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Հանրային վերահսկողություն կենտրոն» հկ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ ծննդատների փակումը չի կարող այնպես լինել, որ աշխատակիցները վերջին պահին իմանան դրա մասին. «Դուք եկել եք իշխանության, որպեսզի ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր կամքը թելադրեք։ Ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ Մարալիկի ծննդատանը պետք է լինի գոնե 150 ծնունդ, որպեսզի չփակվի բուժհիմնարկը»։

Նունե Ավանեսյանը, շարունակելով Հարությունյանի խոսքը, նախ հարց բարձրացրեց՝ ի՞նչ հաշվարկներ են արել, որ նշում են, թե յուրաքանչյուր ծննդատանը պետք է գոնե 150 ծնունդ լինի. «Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մարզպետները զբաղվեն համապատասխան բաժանմունքների պատրաստվածությամբ, առողջապահական ծրագրերի մշակմամբ, չէ՞ որ դա նախարարության գործառույթն է»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր Արսեն Թորոսյանի միակ գործառույթն իր շրջապատին, ընկերներին պաշտոնների նշանակելն է։

«Առողջ հանրություն» հկ ղեկավար Մարինա Խաչատրյանն էլ համաձայն է Արսեն Թորոսյանի այն կարծիքի հետ, որ ծննդատների փակումն անձերի դեմ չէ. «Այո՛, Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Սա ոչ թե անձնավորված ծրագիր է, այլ գլոբալ։ Իրենք ուզում են վերջնագծին հասցնել Հայոց ցեղասպանությունը»։

Մարինա Խաչատրյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ է, և նրա համոզմամբ՝ հենց այս պատվաստանյութի կիրառմամբ էլ սկսվել է գլոբալ ծրագրի իրականացումը։

«Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն էլ համոզված է, որ մարզերում ծննդատների փակումը հանգեցնելու է տներում ծննդաբերություններին. «Եթե մարդն իր հղի կնոջը Երևան հասցնելու, ֆինանսական հնարավորություն չունի, ապա կինը ծննդաբերելու է տանը»։

Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ տներում աճելու է անգամ աբորտների թիվը։

Բաբկեն Հարությունյանը համոզված է, որ ծննդատների փակումն ուրիշ նպատակ է հետապնդում. «Ծննդատները փակելով մարդիկ գործազուրկ են դառնում, ինչի հաշվին մի երկուսի աշխատավարձերը բարձրացվում են, որն էլ հետո Նիկոլ Փաշինյանը կներկայացնի որպես ձեռքբերում, և մարդիկ կմոռանան, որ շատերը դարձել են գործազուրկ»:

Նունե Ավանեսյանը չի հասկանում՝ ինչպես երկրի ղեկավարը առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատուին չի հարցնում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում:

Մարինա Խաչատրյանն էլ պատասխանելով այն դիտարկմանը, որ ծննդատների փակումը պայմանավորված է մահացության դեպքերի հետ, ասաց, որ այդ ծննդատներում մահացության դեպքեր գրեթե չեն գրանցվել, անգամ առավել բարդ հղիություններն են պատվով անցկացրել ու առողջ ծնունդ ընդունել:

դիտվել է 1145 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան կանցկացնի Գազայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողով Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին. Սուրեն Սուրենյանց. Ազատություն Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպել են Բաքվում Իսրայելի վարչապետը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Գազայի խաղաղ կարգավորմանը. Լավրով Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ Արդյո՞ք Երևանի խաղահրապարակներն ավելի ապահով են և մեր երեխաներն անվտանգ են այդտեղ. ակտիվիստ Վաղարշապատում տեսնում եմ ընդդիմության հաղթելու հավանականությունը. Խաչիկ Մանուկյան Պարզելով, որ ամուսինն ապրում է հարևանուհու հետ, կինն այրել է վերջինի տունը Ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի. Ղազարյանը՝ Ռուբինյանի մասին Նեթանյահուն ասել է՝ ինչ գին է վճարել Իսրայելը Համասի հետ հակամարտության ժամանակ Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am