Ինչ ծուղակ է մտածել Փաշինյանը քաղաքական դաշտի համար

Իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների։ Արդեն ձեւավորվում են բարեփոխումների հանձնաժողով, ինֆորմացիոն հոսքերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հետ վերադարձնել նախագահական համակարգը եւ երկարացնել իր իշխանությունը։ Ինչպիսի փորձ արեց ժամանակին նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, երբ պետության կառավարման մոդելը դարձնելով խորհրդարանական՝ ծրագրել էր երկու ժամկետ նախագահ աշխատելուց հետո ցմահ վարչապետի պաշտոնը զբաղեցնել։ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, բազմաթիվ պատճառներ ունի գնալու այդ փոփոխությանը։ Նախ լույսի արագությամբ կորցնում է իր վարկանիշը՝ զրո տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն, զրո ներդրումներ, դատական իշխանության բացահայտ տնօրինում եւ այլն, եւ այլն։ Հասկանում է, որ ոչ գաղափարական հենքի վրա ձեւավորված թիմում արդեն մտել է պառակտման ցեցը եւ գործող Սահմանադրությունը վարչապետի անվստահության հնարավորություն է սահմանում, ուստի հարկավոր է օր առաջ ապահովագրել իրեն այդ վտանգներից եւ վերադառնալ միահեծան՝ նախագահական կառավարման։

Ավելի վաղ մենք գրել ենք, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու հարցով բանակցել է տարբեր ուժերի հետ, ՀՅԴ-ն կտրականապես մերժել է՝ հիշեցնելով, որ իրենց համար սկզբունքային է կառավարման գործող մոդելի գոյությունը, Գագիկ Ծառուկյանն էլ առանձնապես կողմ չէ սահմանադրական փոփոխություններին։Այդուհանդերձ, գործընթացների հունը հուշում է, որ իշխանությունը չի նահանջելու եւ արդեն իսկ ձեւավորվում է բարեփոխումների հանձնաժողով։

Այդուհանդերձ, ուշագրավ է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լռությունը, նա օրը տասնյակ թեմաներով «լայվեր» է մտնում, բայց առանձնապես չի կարեւորում այս փոփոխությունը։ Չի բացառվում, որ գործընթացը սոսկ իմիտացիա է եւ վերջում վարչապետը կհայտարարի դրա չեղարկման մասին։ Նախ, որ հանրաքվեն եւ նման արմատական փոփոխությունները ռիսկային են եւ որպես կանոն հենց այդ ժամանակ են ֆորս-մաժորներ ի հայտ գալիս։ Ու դժվար է կանխատեսել՝ Փաշինյանն այդ պրոցեսից շահած, թե պարտված դուրս կգա։

Փոխարենը այդ թեկուզ թվացյալ գործընթացի շուրջ կգեներացվի քաղաքական ողջ դաշտը՝ շեղելով ուշադրությունն իրական խնդիրներից, ողջ էներգիան կվատնվի թվացյալ փոփոխությունների օրակարգի վրա, իսկ վերջում Փաշինյանը կհայտարարի, թե հրաժարվում է այդ փոփոխություններից ՝ դրա համար ներկայացնելով «հիմնավոր» փաստարկներ։ Թե ինքը չի ցանկանում Սերժ Սարգսյանի օրինակով հավերժացնել իր իշխանությունը, պարզապես թիմը նման ցանկություն ուներ, ինքն էլ որոշել էր չմերժել։ Կասեցմամբ հընթացս մի քանի հարց կլուծի, թիմում մի ստվար զանգվածի, ովքեր ենթադրվում է, որ կընդվզեն դրա դեմ, «հանգիստ կնստեցնի տեղները», կհնազանդեցնի իրեն, ապա կվաստակի նաեւ դեմոկրատ ղեկավարի դափնին, իսկ քաղաքական դաշտին էլ «մատ» կանի՝ կասեցնելով պայքարի ընթացքը։ Ուստի, պետք չէ մտնել իշխանության թելադրած օրակարգի մեջ, հատկապես, երբ իշխանությունն ավելի կարեւոր քննադատվելու որոշումներ է ընդունում նաեւ այսօր։

Անի Սահակյան

դիտվել է 4221 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am