Պուտինը համառորեն լռում է գլխավորի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա: Պուտինն առաջարկել է երկրի Պետդումային փոխանցել ՌԴ վարչապետի թեկնածուի հաստատման իրավունքը: Բացի այդ, նա առաջարկել է, որ խորհրդարանը կառավարության ղեկավարի առաջարկով հաստատի բոլոր փոխվարչապետերի և դաշնային նախարարների թեկնածությունները:

Պուտինի խոսքով՝ ՌԴ նախագահը, որն այժմ հաստատում է կառավարության կազմը, պարտավոր կլինի հաստատել խորհրդարանի հետ համաձայնեցված թեկնածությունները: Պուտինն ընդգծել է, որ նախագահն իրավասու չի լինի մերժել թեկնածությունները:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ նախագահը պետք է իրավունք ունենա պաշտոնանկ անել վարչապետին, նրա տեղակալներին և մյուս նախարարներին, եթե նրանք կորցրել են վստահությունը կամ հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները: Պուտինը հավելել է, որ նախագահը պետք է պահպանի զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարման իրավունքը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ երկրի նախագահը չի կարող պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի. «Գիտեմ, որ մեր հասարակության մեջ քննարկվում է սահմանադրական այն դրույթը, որ միևնույն անձը չի կարող զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը երկու ժամկետից ավելի: Չեմ կարծում, որ այդ հարցը սկզբունքային է, սակայն համաձայն եմ դրա հետ»:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է համարում ՌԴ Սահմանադրության մեջ այն դրույթի չեղարկումը, որի համաձայն՝ միևնույն անձը չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը 2 ժամկետից ավելի: Այժմ ՌԴ Սահմանադրությունը ենթադրում է, որ ՌԴ նախագահը կարող է ընտրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը բնակվում է ՌԴ-ում առնվազն 10 տարի:

Այսպիսով, Պուտինն առաջարկել է քննարկել Սահմանադրության փոփոխությունները: Նա, ընդ որում, չի տեսնում Ռուսաստանի նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը:

Պուտինը նաև առաջարկել է ամրագրել Սահմանադրության գերակայությունը Ռուսաստանի իրավական տարածքում: Նա անհրաժեշտ է համարել ՌԴ Սահմանադրության մեջ ամրապնդել հանրային իշխանությունների միասնական համակարգի սկզբունքները:

Որոշակի ձևով, փաստորեն, Պուտինը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների հետ կարող է համաձայնել, որ հաջորդ նախագահը պետք 2 ժամկետից ավելի չի կարող պաշտոնավարել:

Պուտինը, սակայն, շարունակում է համառորեն պահել ինտրիգը՝ ՌԴ հաջորդ նախագահի թեկնածության վերաբերյալ: Թե ով է իր թեկնածուն, ում է նա վստահելու Ռուսաստանի ապագան:

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է աշխարհի բոլոր երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով, այսօր նաեւ նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում: «Ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ մեր քայլերն արվել են ճիշտ ժամանակին և բավարար ծավալով: Առաջին անգամ, ուզում եմ ընդգծել` միջուկային հրթիռային զենքի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ` ներառյալ և՛ խորհրդային ժամանակաշրջանը, և՛ նոր ժամանակները, մենք չենք փորձում որևէ մեկին հասնել, այլ հակառակը` աշխարհի մյուս առաջատար պետությունները դեռ պետք է ստեղծեն զենք, որը Ռուսաստանն արդեն ունի»,- նշել է նախագահը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5176 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am