Ադրբեջանում զորավարժություններ են սկսվել Ռուսաստանից գնված զինտեխնիկայով
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի հրթիռա-հրետանային զորքերը սկսել են ծրագրված զորավարժություններ, որոնք հաստատված են եղել պաշտպանության նախարարության կողմից: Ինչպես հաղորդվել է պաշտպանության նախարարության կայքում՝ զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանից գնված և ոչ վաղ անցյալում Ադրբեջանի զինված ուժերի կազմը համալրած «Մստա Ս» ինքնագնաց հաուբիցները: Դաշտային պայմաններում անցկացվող զորավարժությունները միտված են կատարելագործել հրետանային համակարգերի մարտական ծավալումը, դրանց արդյունավետ օգտագործումը մյուս զորատեսակների հետ փոխգործակցությամբ և մարտական տարրերի գործնական կիրառումը:
