Արսեն Թորոսյանի եփած ճաշն անգամ իշխանությունում չեն ուտում

Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Խոսքն այն ծննդատների մասին է, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չէ, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում՝ այն է՝ մազկենտրոններում։

Փակվող ծննդատների թվում են Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Եղվարդի, Ծաղկահովիտի, Քաջարանի բաժանմունքները: Հենց այս հասցեներում մի քանի օր է, բողոքի ակցիաներ են։ Եղվարդի ծննդաբերական բաժանմունքը նախորդ տարի 136 ծնունդ է ընդունել, բայց նախարարության չափորոշիչին հասնելու համար պետք էր 150-ը: Մանկաբարձ Ռուզաննա Մկրտչյանն ասում է՝ իրենք ի՞նչ անեն, ինչպե՞ս ծնունդները խթանեն: Կա վիճակագրություն, որ Հայաստանում, սկսած 2014 թ, տեղի է ունենում ծնելիության անընդհատ անկում։ Եթե 2014 թ․ ծնվել է 43 հազար երեխա, ապա 2018 թ․՝ ընդամենը 36,6 հազար երեխա, 2019 թ․ նախնական տվյալներով՝ դրանից էլ պակաս։ 2025-2030 թվականներին, ըստ մասնագետների կանխատեսումների, մենք կհայտնվենք հերթական <<ծնելիության փոսում>>: Այս պայմաններում, ցանկացած գործողություն, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ արդեն իսկ ցածր ծնելիության վրա, ինքնին սխալ և դատապարտելի է, մանավանդ մի Կառավարության կողմից, որն իր նպատակն է հայտարարերել 30 տարում բնակչությունը հասցնել 5 միլիոն մարդու։
Մինչդեռ Արսեն Թորոսյանը չի կարծում, որ ծննդատների փակումը ծնելիության թվերի վրա կանդրադառնա: Ծնունդներն, ըստ նրա, պետք է ավելանան պատշաճ բուժօգնությամբ ու նպատակային ծրագրերով: Ի դեպ, նրա տվյալով նախորդ տարի ծնելիության վիճակագրությունը բարելավվել է, ծնունդների թիվը, սակայն, ոչ թե ավելացել է, այլ պակասել է ավելի քիչ՝ 700-ով։

Թորոսյանը չի վախենում իշխանության դեմ ուղղված ցույցերից, ասում է՝ քանի ճանապարհ ուզում է, փակեն, կա սկզբունք…

Հայաստանի գյուղերի, փոքր քաղաքների ծննդատների զարգացման խնդրին վերաբերվել միայն, այսպես կոչված, արդյունավետության տեսանկյունից, նշանակում է ոչինչ չհասկանալ պետությունից : Արսեն Թորոսյանի ու ընդհանրապես այս իշխանությունների դեպքում նման որոշումներն արդեն իսկ զարմանալու տեղ չեն տալիս: Խնդիրը վերացնելու, սոցիալական ծրագրերով ծնելիությունը խթանելու փոխարեն, իշխանությունը նախընտրում է հարազատ ձեռագրով հարցին լուծում տալ, քանդել, ավերել, փակել ամեն բան՝ փոխարենը չստեղծելով ոչինչ: Տարպրինակ է, մի կողմից վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ 2050թ ՀՀ բնակչությունը պետք է լինի 5մլն, իշխանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ժողովրդագրական պատկերի բարելավման համար՝ բարձրացնելով երեխայի ծննդյան միանվագ նպաստը, մինչեւ 2 տարեկան խնամքի գումարը, մյուս կողմից փակում է ծննդատները: Իսկ այդ որոշումը ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունների որդեգրած քաղաքականության շրջանակներում։
Տեխնիկապես եւ պրոֆեսիոնալ կադրերով ծննդատները վերազինելու,մանկական եւ մայրական մահացությունները նվազագույնիս հասցնելու փոխարեն, իշխանությունը գնում է ամենակարճ ու վտանգավոր ճանապարհով: Պետությունը, փաստորեն, ֆինանս ունի բարձրացնելու իր նախարարի աշխատավարձը շուրջ երեք անգամ, բայց չունի ծննդատներըի համար՝ ոչ Մասնագետները հաշվարկել են, որ յուրաքանչյուր նախարարի բարձրացված աշխատավարձի մեկ տարվա գումարը բավարար կլիներ մեկ ծննդատուն վերանորոգելու, վերազինելու համար:

Իշխանություններն այնքան են կտրված ՀՀ հպարտ, բայց շարքային քաղաքացիներից, որ չգիտեն, ասենք հեռավոր հյուսիսում ձմռանը տեղաշարժի լուրջ խնդիր է առաջանում եղանակով պայմանավորված ու ծննդկանին երբեմն հնարավոր չի լինում նույնիսկ տեղի ծննդատուն հասցնել, ուր մնաց՝ մարզկենրոն տանեն:
Ի դեպ, մի քանի մարզպետ՝ Տավուշի, Կոտայքի, արդեն հայտարարել են, որ օրինակ աչաջրի, Եղվարդի ծննդատները չեն փակվելու, այլ կվերազինվեն: Սա նշանակում է, որ անգամ իշխանության ներսում միանշանակ չի ընդունվել այս որոշումը, էլ ուր մնաց շարքային քաղաքացիներն ընդունեն: Եւ ընդհանրապես, իշխանությունը կարծես թե սկսել է հակառակ սայրից, Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ խոստանում էր կարմիր գծերը վերացնել, արագաչափերը փակել եւ ժողովրդին կեղեքող այլ ծրագրեր լուծարել, բայց սկսել է գիշերոթիկներից, ծերանոցներից ու ծննդատներից: Հետեւությունները թող անեն հպարտ քաղաքացիները:

Անի Սահակյան

դիտվել է 2652 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am