Այլևս` երբեք. Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին. Անահիտ Բախշյան

ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք

Այս քայլով Հայաստանը կհայտարարի իր ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ավելի բարձր մակարդակի մասին. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրի

Այսօր ստորև նամակն եմ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հարգելի պարոնայք,

Ստորև Ձեզ եմ ներկայացնում հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդիս տեսակետը` հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման գործընթացի մասին.

Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը գլխատեց մեր պետությունը՝ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Սպանվեցին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանն ու Հենրիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 8 րոպեում գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության, իսկ նախաքննությամբ տուժողների իրավահաջորդներ ճանաչվեցին զոհված 8 պետական այրերի ընտանիքների անդամները, իսկ տուժողներ՝ դահլիճում գտնված ԱԺ պատգամավորները։


Իմ խորին համոզմամբ, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված գործում, որպես տուժողի իրավահաջորդ պետք է ճանաչվեն ՀՀ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Գաղտնիք չէ, որ այդ ահաբեկչությունն ուղղված էր հենց 1999թ. ընտրված քաղաքական իշխանության դեմ, որը հնարավոր ամեն քայլով պաշտպանում և պաշտպանելու էր մեր երկրի ռազմավարական ինքնիշխանությունը, մեր անկախությունը, որոնք 1999-ի ահաբեկչությունից հետո հետագա տարիներին աստիճանաբար կորցնում էինք։ Փառք աստծո, այդ վայրընթացի արագությունը նկատելիորեն ընկել է, սակայն առկա կասեցումն առավել շոշափելի կլինի և մեր ինքնիշխանության հիմքերն ավելի կամրանան հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում։

Գործի վերաբացումն արդեն իրականություն է, և այն քննության է ուղարկվել ԱԱԾ, որտեղից 11.01.2020թ. արդեն ստացել ենք քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը։ Ես մտահոգություն եմ հայտնում միայն ԱԱԾ-ում (մեկ մարմնում) ձևավորված քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ, որովհետև հատկապես անջատված մասի 17 հատորների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննության 4 տարիների ընթացքում նախկինում մեկ մարմնում ձևավորված քննչական խմբի կողմից որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել որպես կազմակերպիչ, ուղղորդող, որևէ մեկը չի ներգրավվել այս վարույթով որպես մեղադրյալ, սակայն կա փաստական տվյալների բավարար համակցություն, հանցակազմերի առկայություն հատկապես այն մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ահաբեկչությունը, պատշաճ կերպով ապահովել պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, որը ԱԱԾ-ի սուրբ պարտականությունն է:

Եվ այսպես, ես՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրիս, առաջարկում եմ.

1. Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմինը պետք է տուժողի իրավահաջորդ հայտարարի Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության։ Իմ խորին համոզմամբ, այս քայլով 2018թ. հեղափոխությունից հետո ժողովրդի վստահության մեծ պաշար ունեցող Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի իր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, քան այն կար 1999-ի ահաբեկչությունից հետո.

2. Վերաբացված գործը հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիանալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ, որոնց համար Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելը պատվի խնդիր է, իսկ դրանց կրկնությունը բացառելը՝ կյանքի խնդիր.

3. Վերաբացված գործում ինքն իրեն հայտարարելով որպես տուժողի իրավահաջորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կլինի պահանջատեր ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով և օրենքներով նախատեսված իր՝ տուժողի իրավունքներն իրացնելու նկատմամբ, ամբողջ ուժով կպաշտպանի մեր պետական շահն ու պետության իրավունքները։ Պետության իրավունքների պաշտպանությունը կդրվեն տուժողի իրավահաջորդ ՀՀ ԱԺ-ի՝ ի դեմս ԱԺ նախագահի և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ վարչապետի վրա։ Գործի արդյունավետության համար պատասխանատվություն կկրեն հենց իրենք՝ առանց միջամտելու քննչական խմբի գործողություններին.

4․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տուժողը նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է, մեծից՝ փոքր, ինքն էլ է շահագրգռված այս գործի վերաբացմամբ և ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումներով։ Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին, նրանց բացահայտումն այլընտրանք չունի, որպեսզի այլևս երբեք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ որևէ հանցագործություն չկրկնվի, իսկ քննչական խումբը պետք է գործի մեկ նշանաբանով՝ ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք։ Ձեզանից ակնկալում եմ այս նամակի պատասխան՝ գրավոր կամ հրապարակային։

Վստահ եմ, որ այս առաջարկի գաղափարը կկիսեն նաև մյուս 7 զոհված պետական այրերի ընտանիքների անդամները։

Հարգանքով՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ՝

Անահիտ Բախշյան

 

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am