Արսեն Թորոսյանի միակ գործառույթը իր շրջապատին պաշտոնների նշանակելն է. Նունե Ավանեսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հերթական անգամ կայացնում է գաղտնի որոշումներ։ Կա որոշում փակել հանրապետության տարածքում գտնվող մի շարք ծննդատները։ Նման որոշում կարող է կայացնել միայն Կառավարությունը, բայց այդպիսի որոշում Կառավարությունը չի կայացրել։

Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար , բժիշկ Նունե Ավանեսյանը։ Բժշկուհու խոսքով՝ ծննդատների փակվելն իրականացվում է վարչարարության խախտմամբ։

Հաղորդման մյուս հյուրի՝ «Հանրային վերահսկողություն կենտրոն» հկ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքով՝ ծննդատների փակումը չի կարող այնպես լինել, որ աշխատակիցները վերջին պահին իմանան դրա մասին. «Դուք եկել եք իշխանության, որպեսզի ծառայեք ժողովրդին, ոչ թե ձեր կամքը թելադրեք։ Ի՞նչ է նշանակում, որ ասում եք՝ Մարալիկի ծննդատանը պետք է լինի գոնե 150 ծնունդ, որպեսզի չփակվի բուժհիմնարկը»։

Նունե Ավանեսյանը, շարունակելով Հարությունյանի խոսքը, նախ հարց բարձրացրեց՝ ի՞նչ հաշվարկներ են արել, որ նշում են, թե յուրաքանչյուր ծննդատանը պետք է գոնե 150 ծնունդ լինի. «Ես նաև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է մարզպետները զբաղվեն համապատասխան բաժանմունքների պատրաստվածությամբ, առողջապահական ծրագրերի մշակմամբ, չէ՞ որ դա նախարարության գործառույթն է»։

Նրա դիտարկմամբ՝ այսօր Արսեն Թորոսյանի միակ գործառույթն իր շրջապատին, ընկերներին պաշտոնների նշանակելն է։

«Առողջ հանրություն» հկ ղեկավար Մարինա Խաչատրյանն էլ համաձայն է Արսեն Թորոսյանի այն կարծիքի հետ, որ ծննդատների փակումն անձերի դեմ չէ. «Այո՛, Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում։ Սա ոչ թե անձնավորված ծրագիր է, այլ գլոբալ։ Իրենք ուզում են վերջնագծին հասցնել Հայոց ցեղասպանությունը»։

Մարինա Խաչատրյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց պայքարը «Գարդասիլ» պատվաստանյութի դեմ է, և նրա համոզմամբ՝ հենց այս պատվաստանյութի կիրառմամբ էլ սկսվել է գլոբալ ծրագրի իրականացումը։

«Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանն էլ համոզված է, որ մարզերում ծննդատների փակումը հանգեցնելու է տներում ծննդաբերություններին. «Եթե մարդն իր հղի կնոջը Երևան հասցնելու, ֆինանսական հնարավորություն չունի, ապա կինը ծննդաբերելու է տանը»։

Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ տներում աճելու է անգամ աբորտների թիվը։

Բաբկեն Հարությունյանը համոզված է, որ ծննդատների փակումն ուրիշ նպատակ է հետապնդում. «Ծննդատները փակելով մարդիկ գործազուրկ են դառնում, ինչի հաշվին մի երկուսի աշխատավարձերը բարձրացվում են, որն էլ հետո Նիկոլ Փաշինյանը կներկայացնի որպես ձեռքբերում, և մարդիկ կմոռանան, որ շատերը դարձել են գործազուրկ»:

Նունե Ավանեսյանը չի հասկանում՝ ինչպես երկրի ղեկավարը առողջապահության ոլորտի անգրագետ պատասխանատուին չի հարցնում՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում:

Մարինա Խաչատրյանն էլ պատասխանելով այն դիտարկմանը, որ ծննդատների փակումը պայմանավորված է մահացության դեպքերի հետ, ասաց, որ այդ ծննդատներում մահացության դեպքեր գրեթե չեն գրանցվել, անգամ առավել բարդ հղիություններն են պատվով անցկացրել ու առողջ ծնունդ ընդունել:

դիտվել է 1679 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am