Ադրբեջանական փողերի «ատկատ»-ն ու սկանդալային սպանությունը. Վարչապետը հեռացավ

Ադրբեջանական սկանդալի հետ կապեր ունեցող՝ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հրաժարական է ներկայացրել: Մուսկատի հրաժարականի պատճառը հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերն են, որոնք վկայում են, որ հանցագործության ամենահավանական պատվիրատուները Մալթայի կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող տեղացի գործարարներն են:

Ինքը՝ սպանված լրագրողը, իր վերջին հրապարակումներում պնդում էր, որ Մուսկատը սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ` նպաստելով ադրբեջանական ծագում ունեցող գումարների լվացմանը երկրի տարածքում: Մալթայի նոր վարչապետ է ընտրվել Ռոբերտ Աբելը: Նա Մալթայի նախկին վարչապետ Ջորջ Աբելի որդին է:

Հիշեցնենք, Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Սպանությունից հետո Մալթայում որոնում են լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեղավորներին:

53-ամյա հետաքննող լրագրողը, ով հայտնի էր իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, զոհվել է երեկ՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, ում լրագրողը մեղադրում էր կոռուպցիայի մեջ, խստորեն դատապարտել է «մարդու և խոսքի ազատության վրա կատարված բարբարոսական հարձակումը»՝ պահանջելով անհապաղ բացահայտել հանցագործությունը: Երկրի կառավարությունը սպանության բացահայտմանը աջակցելու խնդրանքով դիմել էր նաև ամերիկացի իրավապահներին:
Հենց Դաֆնա Կարուանա Գալիցիան էր բացահայտել, որ վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում էին այս մեղադրանքները:

«Ադրբեջանական» կոռուպցիոն սկանդալ 2017-ին ԵՄ նախագահող Մալթայում իսկական թոհուբոհ առաջացրեց: ԵՄ նախագահող պետության` Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը արդեն մի քանի օր է, ինչ ստիպված է բացատրություններ տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերի առնչությամբ:

Մալթացի հետաքննող լրագրողները Մուսկատին և նրա մերձավոր շրջապատին մեղադրում էին Ալիևների ընտանիքի հետ ֆինանսական ստվերային գործարքներ կնքելու և ադրբեջանական իշխանություններից այսպես կոչված «ատկատ»-ի տեսքով առնվազն մեկ միլիոն դոլար ստանալու մեջ:

2017-ի ապրիլին սկիզբ առած կոռուպցիոն սկանդալը ընդամենը երկու շաբաթում այնպիսի թափ հավաքեց, որ երեկ արդեն Մալթայի վարչապետը ստիպված էր հայտարարել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին: «Ես ձգձգման որևէ պատճառ չեմ տեսնում: Եթե ի վերջո պետք է որոշում կայացնենք, եկեք դա անենք հենց հիմա: Ես դիմել եմ Մալթայի նախագահին խորհրդարանը ցրելու և հունիսի 3-ին համընդհանուր ընտրություններ նշանակելու առաջարկով», - դիմելով Մալթայի մայրաքաղաք Վալետայի կենտրոնում հավաքված իր կողմնակիցներին, հայտարարել է Ջոզեֆ Մուսկատը` հավելելով, որ իր անվան շուրջ ծագած սկանդալը չի ստիպի իրեն հրաժարվել վերընտրվելու մտադրությունից:
Մալթայի պատմության մեջ թերևս ամենաաղմկալի այդ կոռուպցիոն սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա-Գալիզիան մի շարք ֆինանսական փաստաթղթերի պատճեններ հրապարակեց: Դրանցից պարզ էր դառնում, որ Իլհամ Ալիևի դուստր Լեյլային պատկանող, Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող, Պանամայում գրանցված Egrant ֆիրմային:

Բացի այդ, հետաքննող լրագրողը պարզել էր, որ Լեյլա Ալիևան 2016-ի հունվարից մինչև մարտը շաբաթական երկու անգամ 100 հազարական դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի տիկնոջը պատկանող այդ ընկերությանը: Փոխանցումներն իրականացվել են Մալթայում գործող Pilatus բանկի միջոցով, որի ամենահարուստ հաճախորդներ են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը և Իլհամ Ալիևի երկու զավակները` Լեյլան և Հեյդարը:

Մալթայի հեռուստաընկերություններից մեկի տեղեկություններով, փաստաթղթերի հրապարակումից մի քանի ժամ անց սկանդալի կիզակետում հայտնված բանկում ամբողջ գիշերը կասկածելի ակտիվություն էր նկատվել: Մալթացի լրագրողներին նույնիսկ հաջողվել էր նկարահանել, թե ինչպես են բանկի կառավարիչն ու աշխատակիցներից մեկը լուսադեմին շենքի հետնամուտքից երկու մեծ ճամպրուկ դուրս բերում: «Հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն գիշեր Bombardier Challenger 850 մակնիշի մասնավոր մի օդանավ Մալթայից ուղևորվել է Բաքու` վերալիցքավորվելով Թուրքիայում կամ Հունաստանում: Օդանավում որևէ ուղևոր չի եղել, միայն անձնակազմը», - պնդում էր Malta Today պարբերականը:

Մալթացի ընդդիմադիրները վստահ էին, որ վարչապետ Մուսկատն ու նրա շրջապատը ադրբեջանական իշխանություններից նման պատկառելի գումարներ են ստանում՝ որպես երախտագիտություն 2014-ի դեկտեմբերին Բաքու կատարած այցի ընթացքում կնքված պայմանագրերի դիմաց: Դրանց համաձայն, Մալթան պարտավորվում է 18 տարի ժամկետով գազ գնել բացառապես Ադրբեջանից, ինչպես նաև ադրբեջանական ընկերություններին ներգրավել երկրի խոշորագույն էլեկտրակայանի շինարարության գործում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4028 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am