Ալեկոծություն Իրանում. Թրամփը պահանջում է չհալածել ցուցարարներին և ուժ չկիրառել

Հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդիկ զոհվեցին: Նախ՝ իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին աններելի սխալ է համարել ուկրաինական օդանավը իրանական ռազմական ստորաբաժանումների կողմից խոցելը: «Երբ ինձ համար պարզ դարձավ, որ դա տեղի է ունեցել շատ ցավալի ու աններելի սխալի պատճառով, ես իսկույն կարգադրեցի պաշտոնյաներին պատասխանատու կերպով հաղորդել այդ տեղեկատվությունը», -այսօր հեռուստաելույթում ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի օդային տարածքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման հետևանքով 176 մարդ է զոհվել: Սկզբում իրանցի պաշտոնյաները որպես ավիաաղետի պատճառ նշում էին օդանավի տեխնիկական խնդիրները, բայց հետո ընդունեցին, որ օդանավը սխալմամբ խոցել են Իրանի ռազմական ստորաբաժանումները: Նույն գիշերը Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները: Այսօրվա հեռուստաելույթում Հասան Ռոհանին կոչ է արել միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ դատարան ձևավորել: Նա ասել է, որ աններելի սխալի համար բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին ասել է, թե ուկրաինական օդանավի կործանման գործով լայնածավալ հետաքննություն է սկսվել, և արդեն կան ձերբակալված որոշ անձինք՝ տեղի ունեցածում իրենց դերակատարության համար: Ձերբակալվածների անուններն ու պաշտոնները չեն նշվել:

Միևնույն ժամանակ՝ երիտասարդ իրանցիների մեծ խմբեր բողոքի ակցիաներ են անցկացնում համալսարանների շենքերի մոտ և պահանջում են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հրաժարականը: Նրանց վրդովվեցրել է Իրանի հակաօդային պաշտպանության հաշվարկի կողմից ուկրաինական մարդատար «Բոինգը» վայր գցելու փաստը: Ցուցարարները պահանջում են պատժել ոչ միայն հաշվարկի զինծառայողներին, այլև վերադասին: «Կորչեք բոլորդ, կուշտ ենք Ալիից»,- վանկարկել են երիտասարդները՝ նկատի ունենալով երկրի գերագույն հոգևոր առաջնորդ և փաստացի թիվ մեկ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիին: Որդեկորույս ծնողները միացել են ցույցերին. - «Մենք երկնքում մեր երեխաներին ենք կորցրել, հիմա ի՞նչ անենք, ո՞ւր գնանք», - այս մեղադրանքն են հնչեցնում ողբացող մայրերը:

Անցած շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Իրանի ղեկավարները խոստովանել են օդանավը սխալմամբ վայր գցելու հանգամանքը: Զելենսյկին հայտարարել է, որ Իրանը պարտավոր է հատուցել սարսափելի կորուստը և պատժել մեղավորներին:

Կանադայում կա իրանական բավական մեծ համայնք, այդ թվում երիտասարդ ուսանողներ ու գիտնականներ, և չարաբաստիկ PS752 չվերթի ուղևորներից շատերը ծագումով իրանցիներ էին, ովքեր Կիևում պետք է փոխեին օդանավն ու մեկնեին Կանադա: Զոհրից 13-ը բնակվել են Ալբերթա նահանգի վարչական կենտրոն Էդմոնթոնում: Այստեղ դիմելով սգավորներին՝ վարչապետ Ջաստին Տրյուդոն հավաստիացրել է, որ Կանադան պահանջում է «Բոինգի» ոչնչացման արդար, թափանցիկ քննություն և պատիժ: «Րոպեների ընթացքում մարեց 176 կյանք, բայց անհաշիվ տուժածներ՝ ծնողներ, զավակներ, ամուսիններ, բարեկամներ ամբողջ աշխարհում և Կանադայում շարունակելու են տառապել և պետք է փորձեն վերակառուցել իրենց կյանքն այս սարսափելի կորստից հետո: Դուք հիմա գուցե ձեզ աներևակայելի միայնակ եք զգում, բայց դուք մենակ չեք, ամբողջ երկիրը ձեզ հետ է: Այսօր, վաղը և գալիք տարիներին մենք միասին կկառուցենք այն ապագան, որի մասին նրանք բոլորը երազել են», - ասել է Ջաստին Տրյուդոն:

Պաշտոնական Իրանը հավաստիացնում է, որ սարսափելի պատահարի հանգամանքները թաքցնելու մտադրություն չկա: «Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, ամեն ինչ կարվի նման պատահարների կրկնությունը կանխելու համար», - խորհրդարանում երեկ հայտարարել է խոսնակ Ալի Լարիջանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից պահանջել է չհալածել ցուցարարներին և ուժ չկիրառել նրանց նկատմամբ: Թրամփն իր համերաշխությունն է հայտնել նրանց: Թեհրանն այսօր պատասխանել է, թե իրանցիները Թրամփի այդ քայլը մերժում են, քանի որ չեն մոռացել, թե ով է սպանել գեներալ Սուլեյմանիին և ով է նախաձեռնել տնտեսական դժվարություններ առաջացրած պատժամիջոցները:

«Երբ Իրանի ժողովուրդը սգում էր, մենք տեսանք, թե ինչպես է Թրամփը կոկորդիլոսի արցունքներ թափում մեր ժողովրդի համար և պնդում, թե իբր Իրանի ժողովրդի կողքին է: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես է մեր երկրի ամենասիրված գեներալին սպանելուց հետո նա սպառնացել ռմբահարել 52 մշակութային կենտրոնները: Իրանի ժողովրդի գլխավոր սոցիալական, տնտեսական, բժշկական խնդիրների ու պարենի պակասի պատճառն այդ անձի կողմից սահմանած անմարդկային պատժամիջոցներն են», - ասել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին:
Մինչդեռ իրանցի երիտասարդների բողոքի ակցիաները շարունակվում են. այսօր ցույցեր են անցկացրել Թեհրանի Շարիֆի ճարտարագիտական և Ամիր Քաբիրի համալսարանների ուսանողները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1775 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am