Օրերս Կոնստանտինը ՀՀ նախկին վարչապետ, սլավոնական համալսարանի ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանին մի հատ շատ հստակ հարց էր հղել: Հղում անելով Դարբինյանի այն խոսքերին, որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումները տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է, Կոնստանտինը խնդրել էր պարոն Դարբինյանին պատասխանել` արդյո՞ք, օրինակ, Մալաթիայի կոմս Սամվել «Le Fiqeau» Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում:
Դարբինյանը հարցադրմանը արձագանքեց անձնական վիրավորանքների շարանով: Ընդ որում, այդ շարանը հասցեագրված էր, թե Կոնստանտինին, ով նույնպես զսպվածություն չէր դրսևորել, և թե նրանց, ովքեր սկզբունքորեն չէին անցնում անձերի: Սա էր Դարբինյանի կարծիքով թեման ցրելու լավագույն ձևը: Վերջում էլ բլոկեց Կոնստանտինին: Մոտ օրերս ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնելու մի քանի փաստ, որոնք վկայում են վերոհիշյալ «կոմսի» ու գերագույն գլխավոր խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի, այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ էս «երկիր ՀԺ»-ի ամենա գովազդված ու սարսափելի սկանդալները կխամրեն:
Բայց մինչև դրան հասնելը, ես մի մարտահրավեր եմ ուզում հայտարարել: Առաջարկում եմ բոլոր ընկերներիս միանալ ինձ ու պարտադրել Արմեն Դարբինյանին վերջիվերջո պատասխանել իրեն հասցեագրված հարցին: «Արդյոք Սամվել Ալեքսանյանի ներկայիս գործունեությունը չի կրում կլանային բնույթ»: Էս պարզ հարցը պետք ա տանք էնքան, մինչև կամ նա պատասխանի, կամ էլ դառնա հայկական սոցցանցերի 2020 թվականի գլխավոր մեմերից մեկը:
Պետք է հերթով այդ հարցը տանք Դարբինյանին, իրեն թեգենք ու կամ ստիպենք, որ պատասխանի կամ ստիպենք, որ բլոկի մեզ: Բլոկվելու դեպքում մարտահրավեր ենք նետում մեր հաջորդ ընկերոջը: Ու արդեն նա է սկսում անընդհատ նույն հարցադրումը հնչեցնել...
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը