«Ծափահարողների» մեկամյա ԱԺ-ն այս ընթացքում ոչնչով չի առանձնացել

Իրատեսը գրում է.  «7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին Ժո­ղովն ու­ղիղ մեկ տա­րե­կան է: Խոր­հր­դա­րա­նը մեկ տար­վա ըն­թաց­քում, բա­ցի մի քա­նի օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ կյան­քի կո­չե­լուց, այլ բա­նով ա­ռանձ­նա­պես աչ­քի չի ըն­կել: Նա­խընտ­րա­կան սպա­սում­նե­րը, թե սա լի­նե­լու է ո­րա­կա­պես տար­բեր­վող, նմա­նը չու­նե­ցող, կիրթ ու ին­տե­լեկ­տուալ մարդ­կանց օ­րենս­դիր մար­մին, չեն ար­դա­րա­ցել:

Իշ­խող ու­ժի կող­մից ըն­դուն­վել են ե­կամ­տա­յին հար­կի հա­մա­հարթ սկզ­բուն­քի, ճա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան, այս­պես ա­սած, «բա­լա­յին» հա­մա­կար­գի մա­սին ու մի քա­նի այլ օ­րենք­ներ, ո­րոնք դեռ հս­տակ չէ՝ որ­քա­նով են հեշ­տաց­նե­լու մարդ­կանց կյան­քը:

«Բա­լա­յին» հա­մա­կար­գը, օ­րի­նակ, ու­ղիղ եր­կու շա­բաթ է, ինչ ու­ժի մեջ է, բայց դրա նկատ­մամբ հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյան մեծ ա­լիք է բարձ­րա­ցել: Չի բա­ցառ­վում, որ այս օ­րեն­քից հե­տո տաք­սիով փո­ղոց փա­կող­ներն այժմ էլ հա­նուն տաք­սի վա­րե­լու փո­ղոց փա­կեն: Օ­րա­կար­գա­յին օ­րեն­սդ­րա­կան կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի քն­նարկ­ման փո­խա­րեն Ազ­գա­յին ժո­ղովն այս ըն­թաց­քում հա­ճախ է վե­րած­վել օ­րա­կար­գի հետ կապ չու­նե­ցող ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի կամ երևույթ­նե­րի քն­նարկ­ման հար­թա­կի:

«Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հե­ղա­փո­խու­թյա­նից» հե­տո ձևա­վոր­ված օ­րենս­դի­րը, ցա­վոք, մեկ տար­վա ըն­թաց­քում ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ու ա­տե­լու­թյան դրսևո­րում­նե­րի պա­կաս չի ու­նե­ցել: Հենց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ներ­սում առ­կա տե­սա­նե­լի բա­ժա­նում­նե­րը ձգ­վում են գոր­ծըն­կե­րոջն «ա­մուս­նա­ցիր, կանց­նի» խոր­հուր­դը տա­լուց մինչև խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րի սե­նյա­կում ի­րար քաշք­շե­լը: Խոր­հր­դա­րա­նի աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ա­նար­դյու­նա­վե­տու­թյունն ա­մե­նից լավ մենք՝ լրագ­րող­ներս, կա­րող ենք գնա­հա­տել:

Աշ­խա­տա­վայ­րում լի­նե­լու հար­ցում ա­մե­նից պար­տա­ճա­նա­չը «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյունն է, և պատ­ճա­ռը, թերևս, այն է, որ ա­մե­նա­փոքրն են ԱԺ-ում, ու նրանց բա­ցա­կա­յու­թյունն ա­ռա­ջի­նը կա­րող է աչ­քի զար­նել: Ա­մե­նաան­պար­տա­ճանա­չը «Բար­գա­վաճ Հա­յաս­տանն է», որ ամ­բող­ջա­կան կազ­մով խոր­հր­դա­րան է գա­լիս միայն լիա­գու­մար նիս­տե­րի օ­րե­րին, մնա­ցած ժա­մա­նակ միայն հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րին են մի քա­նի ժա­մով ներ­կա­յա­նում ու ան­մի­ջա­պես հե­ռա­նում:

«Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի մեջ էլ կան թե՛ աշ­խա­տող­ներ, թե՛ գլուխ պա­հող­ներ, թե՛ նիս­տե­րից հա­ճա­խա­կի բա­ցա­կա­յող­ներ, թե՛ ուղ­ղա­կի կո­ճակ սեղ­մող­ներ: Նախ­կի­նի պես չի փոխ­վել նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րից «թռ­նե­լու» կամ լրագ­րող­նե­րին «ցրե­լու» սո­վո­րույ­թը՝ «տե­ղում չեմ», «այ­սօր չեմ գա­լու», «ար­դեն դուրս եմ գա­լիս», «հան­դիպ­ման եմ» պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով:
Ի դեպ, մեկ ան­գամ ա­սել եմ, նո­րից կրկ­նեմ. 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վը պատ­մու­թյան մեջ մնա­լու է որ­պես «ծա­փա­հա­րող­նե­րի» խոր­հր­դա­րան: Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո օ­րենս­դիր մար­մին ե­կած­ներն ա­մեն մի «հու­զիչ» ե­լույ­թից հե­տո (հիմ­նա­կա­նում՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի) ծափ տա­լուց չեն կաշ­կանդ­վում»-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am