Հարձակման գաղտնի տեղեկություններ ու սկանդալային գաղտնիքներ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որպեսզի բացատրություն տա Թեհրանում կայացած ապօրինի հավաքին իր մասնակցության վերաբերյալ:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնապես բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Իշխանությունները դեսպանին հիշեցրել են, որ օտարերկրյա դիվանագետների մասնակցությունն ապօրինի հավաքներին չի մտնում իրենց պարտականությունների մեջ և հակասում է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային:

Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը։ «Կարող եմ հաստատել, որ որևէ ցույցի չեմ մասնակցել»,- գրել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ մասնակցել է Իրանի իշխանությունների հարվածի հետևանքով օրեր առաջ կործանված օդանավի 176 զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությանը: «Նորմալ է, երբ ցանկանում ես հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, որոնց մի մասը բրիտանացի էին: Երբ մարդիկ սկսեցին կարգախոսներ բղավել, հինգ րոպե անց ես հեռացա»,- հավելել է դեսպանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը Իրանի իշխանություններից ներողություն է պահանջել Թեհրանում բողոքի ցույցերի ժամանակ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերին կալանավորելու համար: Այս մասին Twitter-ում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: «Մենք ռեժիմին հորդորում ենք պաշտոնապես ներողություն խնդրել Բրիտանիայից` իր իրավունքների խախտման համար և հարգել բոլոր դիվանագետների իրավունքները »,- գրել է Օրտագուսը:
Մակերին ձերբակալել են իրավապահ մարմինները՝ Ամիր Քաբիրի անվան Թեհրանի տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ անցկացվող հակակառավարական ցույցին մասնակցելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, նա ղեկավարել է բողոքող ամբոխի գործողությունները:

Արևմուտքի հետ կապված մյուս սենսացիոն զարգացումը կապված էր մեկ այլ տեղեկության հետ: ԱՄՆ զորքերին նախազգուշացրել էին դեպքից երկու ժամ առաջ իրանական կողմի մոտալուտ հարձակման մասին. նրանք թաքնվել են բունկերներում, հայտնում էր CNN-ը: Աին ալ-Ասադի ռազմական ավիաբազաները տեղեկացրել են մոտալուտ հարձակման մասին: Ինչպես պարզել է հեռուստաալիքը, զինծառայողների մեծ մասն անմիջապես փախել է հենակետից, իսկ մյուսները հարվածների մեկնարկից մի քանի ժամ առաջ ապաստան են գտել բունկերներում:

«Ամերիկյան զորքերը գիտեին, որ իրենց հենակետը գրոհելու են: Բայց նրանք չգիտեին, թե դա ինչ հարձակում է լինելու»,- հայտնում է հեռուստաալիքը: Սպաները «հրաշք» են համարում, որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Որոշ հրթիռներ բունկերներից ընդամենը մի քանի մետր են հեռու ընկել: Ըստ նրանց, իրանական ավիահարվածները տևել են մոտ երկու ժամ և թիրախավորել են միայն ավիաբազայի ամերիկյան տարածքները: Արաբական դիվանագիտական աղբյուրը CNN- ին հայտնել է, որ Իրաքը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին, թե «որ հենակետերն են հարվածի տակ լինելու»:
Մեկ այլ տեղեկություն էլ այն մասին էր, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցը Պենտագոնում քննարկվել է 18 ամիս, գրել էր Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ԱՄՆ-ն նախապես կազմել էր թիրախների ցանկը: Ըստ պարբերականի՝ դեկտեմբերի 27-ին իրաքյան ռազմակայաններից մեկում ամերիկացի զինծառայողի սպանությունից հետո, Վաշինգտոնը որոշել է կյանքի կոչել ծրագիրը՝ իր զինծառայողի սպանության համար մեղադրելով Իրանին:

Նշվում էր, որ Իրանում հզորությամբ երկրորդ մարդուն՝ Սոլեյմանիին, հետևել են մի քանի ամիս: Նրա նկատմամբ ուշադրությունը բազմապատկվել է 2019թ. մայիսից՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրմանը զուգահեռ: Սոլեյմանիին սպանելու որոշումը կայացվել է հունվարի 3-ին: Այս մասին պատմել են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից և ռազմական գերատեսչությունից տասնյակ պաշտոնյաներ:
Չնայած Թրամփն ընդունել էր Սոլեյմանիին սպանելու տարբերակը, սակայն նրա ավագ խորհրդականներից ոմանք, ինչպես նաև Պենտագոնի որոշ պաշտոնյաներ, շոկի են մատնվել նախագահի՝ ամենածայրահեղ տարբերակն ընտրելու փաստից: Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5487 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում «Հրապարակ»․ Վաղարշյանի վախը բռնել են «Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են «Հրապարակ»․ Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am