Ցույցեր, Թրամփի պարսկերեն ուղերձներն ու անթաքույց հույսերը

Եվ այսպես, մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունեց, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, ինչի հետևանքով 176 մարդ է զոհվել։ Պետական հեռուստատեսությամբ հրապարակված հայտարարությունում Իրանի զինված ուժերը հայտնել են, որ օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել, երբ շրջվել է դեպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «զգայուն ռազմական կենտրոն»։

Զինված ուժերը, համաձայն հայտարարության, ամենաբարձր մարտական պատրաստության էին բերված Միացյալ Նահանգների հետ լարվածության աննախադեպ աճի պատճառով։ Նույն՝ հունվարի 8-ի գիշերը, երբ Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո կործանվեց Կիև թռչող ուկրաինական Boeing-ը, Իրանը հրթիռակոծել էր Իրաքում Միացյալ Նահանգների զինված ուժերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ երկու ռազմաբազաները։

Իրանի զինված ուժերն հայտարարությունում վստահեցրեցին, թե ողբերգության համար պատասխանատուներն «անմիջապես» արդարադատության առջև կկանգնեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, միաժամանակ, նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Միացյալ Նահանգների արկածախնդրության» հետևանքով առաջացած ճգնաժամի ժամանակ։ «Տխուր օր։ Զինված ուժերի ներքին քննության նախնական եզրակացությունները՝ մարդկային սխալ Միացյալ Նահանգների արկածախնդրության հետևանքով ծագած ճգնաժամի ժամանակ», - Թվիթերում գրել է Զարիֆը՝ շարունակելով․ - «Մեր խորին ափսոսանքը, ներողությունները և ցավակցությունները մեր ժողովրդին, զոհերի ընտանիքներին և մյուս տուժած պետություններին»։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրառմամբ «մեծ ողբերգություն և աններելի սխալ» է որակել միջադեպը։

Ուկրաինայի իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ Թեհրանից ակնկալում են ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլև դրամական փոխհատուցում: Նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը այսօր կեսօրին տեղադրվել է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքում: «Իրանը ուկրաինական օդանավի կործանման հարցում ընդունել է իր մեղքը, բայց մենք պնդում ենք, որ Թեհրանը դա անի լիարժեքորեն», - նշել է Զելենսկին՝ մանրամասնելով, - «Ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ և ամբողջական հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն կհայտնի, դատական պատասխանատվության կենթարկի այն բոլոր անձանց, որոնք պատասխանատու են տեղի ունեցածի համար, կվերադարձնի զոհերի մարմինները և պաշտոնապես ներողություն կխնդրի կատարվածի համար: Բացի այդ մենք ակնկալում ենք, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի կատարվածի համար», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Իրանում իշխանության և զինվորականների խոստովանությունից հետո բողոքի ցույցեր են բռնկվեցին: Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ, մասնավորապես ուսանողներ են դուրս եկան փողոց այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները խոստովանել են ուկրաինական ինքնաթիռը հրթիռակոծելու փաստը:

Ցուցարարները պահանջում էին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը: Ակցիան էր անցկացվում «Հրաժարականը բավարար չէ, անհրաժեշտ է դատավարություն» կարգախոսի ներքո: Մարդիկ նաև բողոքում էին ընդդեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որը ստանձնել է ինքնաթիռի հրթիռակոծման պատասխանատվությունը:

Շաբաթ օրը հարյուրավոր ուսանողներ էին հավաքվել Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի շենքի դիմաց՝ հարգելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը, հավաքը վերածվեց ցույցի: Խաղաղ հավաքը հետագայում վերածվեց ցույցի. 700-1000 ուսանող սկսեց «արմատական կարգախոսներ» արտասանել: Նրանք պահանջում էին աշխատանքից հեռացնել և պատասխանատվության ենթարկել աղետի մեղավորներին: Իրանական գործակալության տվյալներով՝ ցուցարարները պատռել են հունվարի սկզբին զոհված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քասեմ Սուլեյմանիի դիմանկարը: Ավելի ուշ ոստիկանությունը ցրել է հավաքը:

Միաժամանակ ԱՄՆ-ը ուշագրավ դիրք բռնեց՝ բողոքի ակցիաների ֆոնին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում պարսկերեն գրառում էր արել՝ դիմելով իրանցիներին: «Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր ցույցերին և ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ: Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետևել և փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ: Խաղաղ ցուցարարների ևս մի սպանդ կամ ինտերնետ կապի անջատում չի կարող լինել: Աշխարհը հետևում է»,-գրել էր ԱՄՆ նախագահը: Թրամփն իր էջում տեղադրել էր պարսկերեն գրառման նաև անգլերեն տարբերակը:

Այսպես, ԱՄՆ-ը Իրանում հասարակական աջակցություն ստանալու՝ ընդդեմ իշխանության: Ըստ ամենայնի՝ Վաշինգտոնը հույս ունի՝ ներսից Իրանի իշխանությունների դեմ ալիք բարձրացնելու նպաստել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1391 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am