Արարատի բժշկական կենտրոնում 3-ամյա հրաշք փոքրիկ աղջնակի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել բժշկի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ» հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արարատ» բժշկական կենտրոնում Արարատի մարզի Արարատ գյուղի 3-ամյա բնակիչ Ադրիանա Թառոյանի մահվան փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է հետաքննիչ Օնիկ Սահակյանի կողմից և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Գագիկ Թառոյանն ու Ջուլիետա Համբարձումյանը սպասում էին, թե երբ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխանելու, թե ինչի Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով իրենց առողջ, կենսախինդ թոռնիկը՝ 3-ամյա Ադրիանա Թառոյանը մահացավ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի տատիկն ու պապիկն ասում էին. «Շատ էինք լսել, որ «Արարատ» բժշկական կենտրոնում որոշ բժշիկներ առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ: Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա:

Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում: Ո՞վ է պատասխան տալու:

Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային: Ճիշտ է, մենք այլևս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից: Ինչո՞ւ չենք բողոքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից: Այնտեղի բժիշկներն իսկապես հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին մեր հրաշքի կյանքը, բայց, ցավոք, Արարատի հիվանդանոցում արդեն իրենց սև գործն արել էին: Անգամ երեխայի մահից հետո մենք մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալութունն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ գլխավորից մինչև բժիշկ ու սանիտար: Շնորհակալություն ենք հայտնում նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին, ովքեր օբյեկտիվ նախաքննություն են իրականացնում, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ մեղավորներ որ կան՝ դա գաղտնիք չէ: Ու այդ մեղավորները Արարատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Սարդարյանն ու նրա նման մի քանի ոչ «վայ բժիշկներն» են»: 

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am