Ո՛չ թքելուն, ո՛չ կոտրած «ունիտազներին», այո՛ ոսկեջրած զուգարանակոնքերին և գործ տվողների ինստիտուտի կայացմանը

Կառավարության անդրանիկ նիստում Նիկոլ Վովաևիչը «կարևոր» շեշտադրումներ արեց անգրագետ Պողոսի ու իր անգրագետ բազմամարդ ընտանիքի համար` բացատրեց, որ «Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է», որից միայն «քաղաքակրթական հեղափոխության» ռազմավարությունը կփրկի։

Մինչ այդ հիշեցրեց «լավ ապրելու» բանաձեւը, որ ոչ մեկը պատրանքներ ունենա, թե կառավարությո՛ւնը պիտի լուծի իր հարցերը։ Աղքատությունը սեփական գլխում և գրպանում հաղթահարելու միակ ձեւը աշխատելն է` ինչքան շուտ Պողոսը, այսինքն` հպարտ քաղաքացին հասկանա այս պարզ ճշմարտությունը, այնքան լավ.

«Ահա, ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ ձեզ պետք է վճարեն, որ դուք լավ ապրեք, որովհետեւ էդպես հնարավոր չի լավ ապրել, այլ` ստեղծված է դաշտ, որպեսզի դուք սեփական մտքով, սեփական աշխատանքով, սեփական գաղափարներով, էնտեղ, որտեղ կունենաք աջակցության կարիք, մենք ունենք պետական կառույցներ եւ ծրագրեր, որ կաջակցեն ձեր գործարար ակտիվությանը։ Ահա մենք ամեն ինչ տվել ենք կամ ստեղծել ենք էդ դաշտը, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց աշխատանքով վաստակել իրենց օրվա հացը։ Սա ա կյանքը փոխելու մեր բանաձևը։

Մենք կառուցում ենք ճանապարհներ, մենք կառուցում ենք և կկառուցենք մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի պոտենցիալ հաճախորդների և պոտենցիալ ծառայություններ կամ ապրանք մատուցողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ Սա ա լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ես ուզում եմ ասել, որ էն մարդիկ, ովքեր չեն աշխատում` չաշխատող մարդը չի կարող լավ ապրել, չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ հետևաբար մեր խնդիրն ա աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները։ Եվ էլի կրկնում եմ արդեն չգիտեմ որերորդ անգամ`բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Էդ մարդը պետք ա առնվազն բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանը` օգնել իրեն, առնվազն վեր կենալ բազմոցից»։

Տնտեսական հեղափոխությունից քաղաքակրթական հեղափոխություն կես քայլ է

«Քաղաքակրթական հեղափոխության» ռազմավարության մյուս կարեւոր բաղադրիչը, որ Փաշինյանը ցրցամ է տվել դեռ անցյալ տարի, երկրում ՀԴՄ կտրոնների «բացարձակ դիկտատուրա» հաստատելն է։ Ինչպե՞ս։ Շա՛տ հասարակ` ՀՀ քաղաքացուն «հսկիչ գնումների» զինանոցի հիմնական գործիք դարձնելու, գործ տալու «ինստիտուտն» ամբողջ ծավալով գործի դնելու ճանապարհով։ Զարգացնելով այս թեզը` Փաշինյանը սահուն կերպով վերադարձավ զուգարանների թեմային.

«Իմիջայլոց ասեմ, կներեք` էլի, սենց ստացվում ա... ես հասկանում եմ, որ շատ հաճախ կառավարության նիստերում ընդունված չի եղել էսպիսի... Սինգապուրում փոփոխությունները սկսվել են նրանից, երբ որ պայքարել են թքելու դեմ։ Փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել, և դա իրեն արդարացրել ա։ Թվում ա, թե մարդ ա, էլի` թող թքի իրա համար... Եվ սա քաղաքակրթական խնդիր ա։ Երբ մարդը ՀՀ-ում մտնում ա` զբոսաշրջիկ թե քաղաքացի, մտնում ա որևէ տեղ, զուգարան, ըտեղ գոյանում ա իր ինքնագնահատականը` թե էս երկիրը իրան ոնց ա վերաբերվում։

Պետք ա արգելել` ուղղակի փակել, սնանկացնել բոլոր էն բիզնեսմեններին, ովքեր ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, և կոտրած և կեղտոտ ունիտազներ են պահում իրանց բաներում` իրանց ռեստորանների զուգարաններում։ Էդ մարդկանց չպետք ա թողնել, որ իրանք գործունեություն ծավալեն էնքան ժամանակ, մինչև իրանք ոսկեջրածի փոխարեն կդնեն նորմալ աթոռներ, և կունենան ոսկեջրածին մոտիկ զուգարաններ։ Է՛ս ա քաղաքակրթական փոփոխությունը»։

Եվ հենց այստեղ է, որ «քաղաքացին» պետք է ասի իր վճռական խոսքը. «Պարոն Բադասյան, էդ բանը... ես չգիտեմ` արդարադատության նախարարությունը թե ոստիկանությունը պետք ա զբաղվի... Քաղաքացին պետք ա հնարավորություն ունենա... Ասում են` տեսչական մարմինները չեն աշխատում։ Բանը` տեսչական մարմինների հետ խոսում ենք, ասում են` վա՛յ, ավտո չունենք, կամպյո՛ւտըր չունենք, հեռախո՛ս չունենք, է՛ս չունենք, է՛ն չունենք... Էդ ֆունկցիաները տվե՛ք քաղաքացիներին։ Կարող ա պարզվի` մեզ տեսչական մարմին պետք չի, հարկային տեսուչ պետք չի, ո՛չ մի բան պետք չի։ Կարո՛ղ ա վերջում պարզվի` մեզ պետք ա ՀՀ օրինապահ քաղաքացի»։

Այս խոսքի վրա Փաշինյանը լա՜յն ժպտաց` ինքն իր ասածից զարմացած, ու շարունակեց «լիկբեզը». «Այո՛, էդ իդեալական երկրի... Կներեք, պարո՛ն Անանյան, մենք մեր տներում հարկային տեսչություն չենք պահում, չէ՞, մեր ընտանիքներում, որ գնանք ստուգենք իրար, տենանք էդ ծախսերը ոնց ենք արել։ Եթե մենք ասում ենք` Հայաստանը իմ օջախն ա, ժողովուրդը իմ ընտանիքն ա, այո՛, մեր իդեալը պետք ա լինի էն, որ մեր երկրում հարկային տեսուչ պետք չըլնի։ Որ ամեն մարդ ինքը իրան... Եթե ամենամեծ հարկային տեսուչը իմ ես չեմ, ոչ մի հարկային տեսուչ չի կարող ինձ որեւէ բան... Մեզ պետք ա` իդեալը էն լինի, որ տեսչական մարմին պետք չըլնի։ Ի՞նչ ա նշանակում` մենք գնանք, մարդուն բացատրենք, որ ա՛յ, դու որ դուռը էսպես ես դրել` առանց նախագծի, էստեղ հարյուրավոր զոհեր կըլնեն։

Բա մարդ առաջինը ինքը պետք ա էդ մասին մտածի, չէ՞։ Այո՛, մեր իդեալը պետք ա լինի էն, որ կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտություն չըլնի, որ ամեն պաշտոնյա ինքը ըլնի ամենամեծ դատավորը կամ դատախազն ու քննիչը իր նկատմամբ։ Է՛ս ա քաղաքակրթական խնդիրը, որ պետք ա լուծենք։ Եթե չէ, մենք ուրեմն պետք ա հակառակ ուղղությամբ գնանք, խոսենք քրեական օրենսգրքում մահապատիժների վերականգնման մասին, չգիտեմ ինչ`ձեռ կտրելու, ոտ կտրելու։ Մենք էդ ճանապարհով չենք գնում, չէ՞։ Ոչ, մենք գնում ենք հենց էդ ճանապարհով, որ մեր երկրում հարկային տեսուչ պետք չըլնի, տեսչական մարմին չըլնի, ամենամեծ վերահսկողը լինի քաղաքացին։ Բա՛ էս ա քաղաքակրթական բանը, որ վերջին տարիներին Հայաստանում գնում ա` որ մենք գործ տվող չենք»։

Ուզում ես լավ ապրել` բարի եղիր հրաժարվել «հին կարծրատիպերից»

Ժամանակն է հասկանալ եւ մեկընդմիշտ ականջի օղ անել` ընկերոջ, հարևանի, բարեկամի, առավել եւս` թշնամու վրա գործ տալն ամոթ բան չէ. մինչեւ «գործ տալու» ինստիտուտը վերջնականապես չկայանա, Պողոսը չգիտակցի, որ միայն յուրաքանչյուր չտպված կտրոնի, ավտոմեքենայի պատուհանից նետված ծխախոտի մնացուկի մասին ահազանգելու դեպքում կարող է հաղթահարել աղքատությունը սեփական գլխում ու գրպանում, Հայաստանում ներդրումներ չեն լինի։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Հայաստանը իմ օջախն ա, ժողովուրդը իմ ընտանիքն ա» կարգախոսը պարզելով` Փաշինյանը նկատի ուներ, որ ընտանիքի հայրն ինքն է`ինչ ուզի, կանի, ինչպես կուզի`կտնօրինի «ընտանեկան» բյուջեն, «մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ՝ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետեւ ժողովրդին համարում ենք մեր գործատուն` մեր գործատուն։ Եվ էն, ինչ որ անում ենք, անում ենք ժողովրդից այս աշխատանքը ստացած լինելու հանգամանքի բերումով։ Ժողովուրդը մեր գործատուն է` սրանից բխող բոլոր բաներով... հետեւանքներով։ Եվ եթե պիտի անպայման հայր ներկա լինի ընտանիքում և մայր, ուրեմն` էդ հայրը և մայրը ժողովուրդն ա, ՀՀ քաղաքացին։ Մենք սպասավորներ ենք, ու պըտի մեր սպասավորությունը իրականացնենք մաքսիմալ ազնիվ, անկեղծ, արդյունավետ և մինչև վերջ»։

Իհարկե`կլորիկ վարձատրության դիմաց. սեփական քմահաճույքները բավարարելու անսահմանափակ հնարավորություններով, Վրաստանի նախագահի դիվանագիտական շփումների`միջպետական այցերի եւ հանդիպումների «գինը» բազմապատիկ գերազանցող ճամփորդական ծախսերով, ապօրինաբար զավթած առանձնատան 2 միլիոնանոց «ռեմոնտով», գերթանկարժեք «պադավատներով», ուժեղացված «ախրանայով», բանով...

Պողոսը, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր գործատու, պարտավոր է ապահովել այդ պայմանները, եթե ուզում է` գործը գլուխ գա։ Ընկել է` պիտի քաշի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video) 10 հազար դրամը կփրկի՞ Փաշինյանի կառավարությանը (video) Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո» Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ Աբրահամյան ԿԳՄՍՆ-ից հորդորում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. Հրապարակ «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» Փաշինյանը եկեղեցու հարցում մարտավարությունը փոխել է Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը փոխվեց Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am